ՀՍՀ/ԼԵՊԻԴՈՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՊԻԴՈՍ Մարկոս Էմիլիոս Կրտսեր (Marcus Aemilius Lepidus) (մ. թ. ա. մոտ 89—13 կամ 12), հռոմեական քաղաքական գործիչ: Մ. թ. ա. 49-ին, լինելով պրետոր, օժանդակել է Հուլիոս Կեսարի՝ դիկտատոր հռչակելուն: Մ. թ. ա. 46-ին եղել է կոնսուլ, 45—44-ին՝ հեծելազորի հրամանատար, Կեսարի մահից (44) հետո՝ մեծ պոնտիֆեքս (մինչև կյանքի վերջը): Մ. թ. ա. 43-ին Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը: Մ. թ. ա. 36-ին, երբ Լ. փորձել է իր կողմը գրավել Օկտավիանոսի լեգեոնները, Օկտավիանոսը նրան զրկել է եռապետի լիազորություններից:
