Jump to content

ՀՍՀ/ԼԵՊՏՈՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՊՏՈՆՆԵՐ (հուն. մանր, թեթև), տարրական մասնիկների խումբ, որի մեջ մտնում են էլեկտրոնը, պոզիտրոնը, ե մեզոնները (մյուոններ), էլեկտրոնային և մյուոնային նեյտրինոն ու համապատասխան հականեյտրնոն: Լ., ի տարբերություն ուժեղ փոխազդող մասնիկների (հադրոններ), մասնակցում են միայն էլեկտրամագնիսական, թույլ և գրավիտացիոն փոխազդեցությունների: Էլեկտրոնին և դրա սեյտրինոյին վերագրվում է 1-ի հավասար, իսկ պոզիտրոնին և հականեյտրինոյին՝ (—1)ի հավասար լեպտոնային լիցք (լեպտոնային թիվ): Էլեկտրոնների, պոզիտրոնների, էլեկտրոնային նեյտրինոների և հականեյտրինոների մասնակցությամբ պրոցեսներն ընթանում են լեպտոնային լրիվ լիցքի պահպանումով: Նույնը ճիշտ է նաև մյուոնների և մյուոնային նեյտրինոների համար: Լ-ի աշխարհը շատ հանելուկներ է պարունակում, որոնք դեռ ֆիզիկոսները չեն հասկացել: Մասնավորապես, անհասկանալի է մեզոնի և էլեկտրոնի զանգվածների մեծ տարբերությունը (մեզոնի զանգվածը մոտ 200 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից), չնայած դրանց վարքը միատեսակ է թույլ և էլեկտրամագնիսական փոխազդեցություններում: Կարևոր նշանակություն ունի բնության մեջ մյուոններից ավելի ծանր Լ-ի և դրանց համապատասխան նեյտրինոների գոյության փորձնական հաստատումը: Տես նաև Տարրական մասնիկներ:

Ս. Մատինյան