ՀՍՀ/ԼԵՋԱՆ ԳՅՈՒՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՋԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս-արևելք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Լ-ում 1907-ին հրավիրվել է Բորչալուի բոլշևիկյան կազմակերպության երրորդ կոնֆերանսը: Գյուղում պահպանվել է եկեղեցի (1892): Հիմնադրվել է 1840-ին:
