Jump to content

ՀՍՀ/ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, լեռնահանքային արդյունաբերություն, օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզմամբ, արդյունահանմամբ և նախնական մշակմամբ՝ հարստացմամբ, զբաղվող արտադրության ճյուղերի համալիր: Լ. ա. բաժանվում է վառելանյութ, հանքաքար արդյունահանող, ոչ մետաղական հանածոների և տեղական շինանյութերի արդյունաբերություն, լեռնաքիմ., հիդրոմիներալային հիմնական խմբերի: Լեռնային գործը գոյություն ունի հնուց: Լ. ա. սկսել է արագ գարգանալ XVIII դ. վերջին—XIX դ. սկգբին: 1913-1975-ին նավթի համաշխարհային արդյունահանումն ավելացել է 49,2, բնական գազինը՝ 75,4, ածխինը՝ 2,4 անգամ: ՍՍՀՄ-ը հումքի և վառելանյութի տարբեր տեսակների գգալի պոտենցիալ ռեսուրսներ ունի, ածխի, տորֆի, երկաթի հանքաքարի, մանգանի, բոքսիտների, պղնձի, նիկելի, վոլֆրամի, նավթի և այլ օգտակար հանածոների հետախագված պաշարներով աշխարհում առաջիններից է: Խոշոր ածխավազաններ կան Դոնեցկում, Կուզնեցկում, Կարագանդայում և Պիչորայում, երկաթաքարի ավազան՝ Կրիվոյ ռոգում, Կուրսկի շրջանում (մագնիսային անոմայրա), երկաթի հանքաքարի հանքավայրեր՝ Կուստանայի մարզում, նավթային շրշաններ՝ Ուրալ-Մերձվոլգայում, Արևմտյան Սիբիրում, Թուրքմենիայում, Հյուսիսային Կովկասում, Ադրբեջանում և այլուր: ՍՍՀՄ Լ. ա. աչքի է ընկնում համակենտրոնացման բարձր աստիճանով և արտադրության մեծ մասշտաբներով, որը հնարավորություն է տալիս իջեցնել արդյունահանման արժեքը, կիրառել կատարելագործված տեխնիկա: Լ. ա. զարգացած է նաև ԳԴՀ-ում, Լեհաստանում, Հարավսլավիայում, Չեխոսլովակիայում, Ռումինիայում և այլուր: Ածխի, նավթի, բնական գազի, պղնձի հանքանյութի, մոլիբդենի և հումքի այլ տեսակների արդյունահանմամբ կապիտալիստական երկրների մեջ առաջինը ԱՄՆ է: Հայկական բարձրավանդակում լեռնային գործը խոր անցյալ ունի. Մեծամորի, ուրարտ. բնակատեղիների պեղածոները հաստատում են, որ մ. թ. ա. IX դ. տեղաբնակներն օգտագործել են պղինձ, երկաթ, արծաթ և ոսկի: Ստրաբոնի վկայությամբ՝ Սպերում եղել են ոսկու, արծաթի և երկաթի հանքեր: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Վանից հվ. ընկած լեռները «երկաթահատյաց» և «կապարահատյաց» էին: Հանքաքարը մշակվել է թագավորական և խոշոր ավագանու «գործատներում»: Պղնձից, բրոնզից, երկաթից պատրաստվել են զենքեր, գյուղատնտ. գործիքներ, կենցաղային իրեր, իսկ ոսկուց և արծաթից՝ զանազան զարդեր: Մետաղը, հատկապես երկաթը, մեծ չափերով օգտագործվել է շինարարության մեջ: Մովսես Խորենացին վկայում է, որ Գառնիի ամրոցի շինարարությունը Տրդատն ավարտում է տաշած որձաքարով, որոնք ագուցված էին երկաթե գամերով և կապարով, իսկ Երվանդաշատի միջնաբերդի պարիսպների մեջ դրված են եղել պղնձե դռներ, ներքևից մինչև դռները՝ երկաթէ սանդուղքներ: Գառնիի պեղումները հաստատում են նաև, որ այդ շրջանում կատարելագործված է եղել քարի, հատկապես մարմարի հայթայթումն ու մշակությունը: Բագրատունիների կառուցած (X—XI դդ.) երկհարկանի պալատի, Հովվի եռահարկ եկեղեցու, Աղթամարի պալատի, պարիսպների, կամուրջների շինարարության համար օգտագործվել է մեծ քանակությամբ երկաթ: Թովմա Արծրունու վկայությամբ՝ Աղթամարի պալատի շինարարության համար ծախսվել է 200 հզ. լիտր երկաթ (մոտ 300 տ): Հայաստանի խոշոր քաղաքների, առանձին շինությունների մասին եղած վկայությունները, պեղածոները ցույց են տալիս, որ լեռնային ցործը կարևոր նշանակություն է ունեցել տնտ. և քաղ. կյանքում: Մոնղ., հետագայում՝ թուրք-պարսկական տիրապետության շրջանում Հայաստանի լեռնային գործը հիմնովին քայքայվեց: Պղնձի ու բազլքամետաղների հանքավայրերի շահագործումը սկսել է զարգանալ միայն XVIII դ. 2-րդ կեսից: 1763—1770-ին հիմնադրվում են սկզբում Ախթալայի, ապա Ալավերդու մետաղաձուլական ձեռնարկությունները: XIX դ. կեսին պղնձաձուլարաններ կառուցվեցին Զանգեզուրում և մյուս շրջաններում: 1901 —1913-ին Հայաստանում թողարկվել է մինչհեղափոխական Ռուսաստանի պղնձի ձուլվածքի 21 ը: Առաջին համաշխարհային պատերազմի և քաղաքացիական կռիվների տարիներին Հայաստանում լեռնային գործը անկում է ապրել: Լ. ա. վերականգնվեց և լքեծ առաջընթաց ունեցավ սովետական կարգերի հաստատումից հետո: 1936-37-ին Ղափանի ձեռնարկությունները մասնագիտացվեցին պղնձի արդյունահանման և հարստացման, Ալավերդունը՝ ձուլման, մասամբ՝ քիմ. պրոդուկտների արտադրության մեջ: Ալավերդու պղնձաձուլական գործարանի բազայի վրա կազմակերպվեց պղնձարջասպի, ապա ծծմբական թթվի և սուպերֆոսֆատի արտադրություն: 1950-ից կառուցվեցին ժամանակակից տեխնիկայով հագեցված գործարաններ, վերակառուցվեցին և ընդլայնվեցին հները: 1954-ին կառուցվեց բագմամետաղ հանքաքարի հարստացման Ախթալայի ֆաբրիկան, 1959-ին՝ Քաջարանի և Դաստակերտի, 1963-ին՝ Ագարակի կոմբինատները: Զոդի ոսկու հանքավայրի և Արարատի հարստացուցիչ ֆաբրիկայի բազայի վրա 1976-ից գործում է «Հայոսկի» արտադրական միավորածը: Տես նաև Գունավոր մետալուրգիա, վառելանյութերի արդյունաբերություն:

Ա. Բադալյան