ՀՍՀ/ԼԵՌՆԱՅԻՆ ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՌՆԱՅԻՆ ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԻ, միներալ, թափանցիկ, անգույն քվարց: Երբեմն լինում է ծխագույն կամ դեղին գունավորումով: Հիմնականում առաջանում է միջին և ցածր ջերմաստիճանային հիդրոթերմալ պրոցեսների հետևանքով քվարցային, քվարց-դաշտասպաթային, քվարց-կարբոնատային երակների և գրանիտային պեգմատիտների խոռոչներում: Հանքավայրերը հայտնի են ՍՍՀՄ-ում (Ուրալ, Ալթայ, Ուկրաինա ևն), Չինաստանում, Բրազիլիայում, Բիրմայում: Լ. բ-ու անթերի բյուրեղները և գունավոր տեսակները պիեզոօպտիկական և ոսկերչական արժեքավոր հումք են:
