ՀՍՀ/ԼԵՌՆԱՆՑՔ ՍՊԻՏԱԿԻ ՇՐՋԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՌՆԱՆՑՔ (մինչև 1950-ը՝ Սպիտակ), գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ: Կոլտնտեսությունն զբաղվում է շաքարի ճակնդեղի, հացահատիկի մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մսուր-մանկապարտեզ, բուժկայան: Հիմնադրվել է 1860-ին:
