ՀՍՀ/ԼԵՌՆԱՇԵՆ ԳԵՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՌՆԱՇԵՆ, Լորաձոր, գետ Հայկական ՍՍՀ-ում, Որոտանի աջ վտակը: Երկարությունը 22 կմ է, ավազանը՝ 118 կմ²: Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի Գեղաքար գագաթից, 3200 մ բարձրությունից: Լեռնային գետ է, անկումը՝ 1 կմ վրա 86 մ: Սնումը հիմնականում ձևաանձրևային է (64), հորդացումը՝ ապրիլից հունիս: Տարեկան միջին ծախսը 0,91 մ³/վրկ է, հոսքը՝ 28,7 մլն մ³: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով:
Ֆ. Գևորգյան
