ՀՍՀ/ԼԵՌՆԱՇԵՆ ԳՅՈՒՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՌՆԱՇԵՆ (մինչև 1940-ը՝ Շենաթադ), գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է պտղաբուծությամբ, անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցիներ, գյուղատեղիներ, ամրոցների մնացորդներ, գերեզմանոցներ:
