ՀՍՀ/ԼԵՌՆԱՎԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՌՆԱՎԱՆ (մինչև 1946-ը՝ Ղաչաղան), գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահոտյամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Հիմնադրել են Բասենից և Մուշից եկածները, 1829-ին:
