Jump to content

ՀՍՀ/ԼԵՌՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՌՆԵՐ, լեռնային երկրներ, լեռնային համակարգեր, հարակից հարթավայրերի նկատմամբ երկրի մակերևույթի բարձրադիր տեղամասեր, որոնց սահմաններում առկա են բարձրությունների խիստ տատանումներ: Զզվում են մի քանի տասնյակից մինչև մի քանի հգ. կմ: Լինում են ուղղագիծ (Կովկասյան լեռներ, Պիրկէլեյներ) կամ աղեղնաձև (Ալպեր, Կարպատներ): Տարբերում են լեռնային գուդի (Ալպ-Հիմալայան), լեռնաշխարհ (Հայկական), լեռնահամակարգ (Փոքր Կովկաս), լեռնաշղթա (Փամբակի): Ըստ մասնատվածության լինում են ճառագայթանման, փետրաձև, վանդակաձև, սանրաձև, ըստ բարձրության և ձևի՝ նախալեռներ (մինչև 1000 մ), ցածրադիր Լ. (1000—1500 մ, Ղազախական մանրաբլուր), միջին բարձրության Լ. (1500—2500 մ, Կոպետդաղ, Շվարցվալդ), բարձր Լ. (2500—4000 մ, Կովկաս, Ալպեր), առավել բարձր Լ. (4000 մ-ից բարձր, Հիմալայներ, Հինդուկուշ, Կորդիլիերաների առանձին մասերը): Ըստ ծագման Լ. լինում են տեկտոնական, հրաբխային և Էրոզիոն: Տեկտոնական Լ. ծալքավոր են (առաջացել են գեոսինկլինալներում՝ երկրակեղևի ինվերսիայի հետևանքով, Կովկասյան, Ալպեր) և բեկորային (առաջացել են երկրակեղևի առանձին տեղամասերի վեր բարձրացման հետևանքով, Տյան-Շան, Վոգեզներ): Հրաբխային Լ. արդյունք են հրաբխականության, որի հետևանքով առաջանում են բարձրավանդակներ (Հայկական), լեռնազանգվածներ (Արագած), սարավանդներ (Թալինի), կոնաձև սարեր (Մեծ և փոքր Արարատներ) ևն: Էրոզիոն L. գոյանում են արտածին պրոցեսների ազդեցությամբ՝ երկրակեղևի բարձրացած տեղամասերի էրոզիոն մասնատման հետևանքով (Կոլորադոյի կանիոնի շրջան): Էրոզիոն Լ-ում տիրապետում են սառցադաշտային էկզարացիան, ձնասառցադաշտային, ձևաջրային պրոցեսները, ձորակախանդակային մասնատումը: Լ. կան նաև օվկիանոսների հատակում: Դրանք ունեն խաթային և ստորջրյա հրաբխային ծագում:

Գրկ. Щукин И.С, Щукина О.Е., Жизнь гор, М., 1959.