ՀՍՀ/ԼԵՎԻՆԵ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԵՎԻՆԵ (Levine) Էյգեն (Եվգենի) (1883—1919), գերմանական բանվորական շարժման գործիչ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն մասնակցել է «Սպարտակ միության» գործունեությանը, այնուհետև՝ 1918-ի Նոյեմբերյան հեղափոխությանը և 1919-ի Հունվարյան ապստամբությանը: Եղել է ԳԿԿ-ի հիմնադիր համագումարի (1918-ի դեկտ. 30—1919-ի հունվ. 1) պատգամավոր: Բավարական Սովետական Հանրապետության հռչակումից հետո Լ. գլխավորել է նրա Գործադիր խորհուրդը (գերագույն գործադիր մարմինը): Հանրապետության ջախջախումից հետո գնդակահարվել է ռազմա-դաշտային դատարանի վճռով:
