ՀՍՀ/ԼԵՎՈՆ Դ
ԼԵՎՈՆ Դ (ծն. թ. անհտ. —18.11.1307), Կիլիկիայի Հայոց թագավոր 1305-ից: Հաջորդել է հորեղբորը՝ Հեթում Բ թագավորին: Կամենալով դիմագրավել մահմեդական պետությունների սպառնալիքները՝ Լ. նոր պատվիրակություն (Նղրյան Բաղդին Մարաջախտ, Լևոն զորավար, Դրազարկի վանքի դպրապետ Թորոս) է ուղարկել Արևմուտք (Հռոմ, Փարիզ, Լոնդոն)՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով: Սակայն Կղեմնս V պապը արևմտա-եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը: Հեթում «թագավորահոր» հորդորով Լ. 1307-ին մայրաքաղաք Սսի Ս. Սոփիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը: Թեպետ արքունի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի ունիթոռների դեմ: Լ-ի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական-քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մահմեդական պետությունների թշնամանքը, որոնք Լ-ի արարքը դիտում էին խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ: Թաթարական զորավար Փիլարդուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր Անարզաբա քաղաքում, ռազմ. կարևոր խորհրդակցության պատրվակով Լ-ին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ: Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հեթումի եղբայրներ Օշինն ու Ալինախը հայկ. զորքով շրջապատնցրն և ոչնչացրին Փիլարդուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ-մոնղոլական զինակցությանը:
Գրկ. Микаелян Г. Г., История Ки» ликийского армянского государства, Е., 1952.
