Jump to content

ՀՍՀ/ԼԵՑԻՏԻՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԵՑԻՏԻՆՆԵՐ (հուն. Ձվի դեղնուց), խոլինֆոսֆատիդներ, ֆոսֆոլիպիդների հիմնական ֆրակցիաներից մեկը: Առաջանում են գլիցերինի, ճարպաթթուների, ֆոսֆորաթթվի և խոլինի մնացորդներից: Լ. մոմանման, խոնավասեր նյութեր են, լավ լուծվում են սպիրտում, եթերներում, չեն լուծվում ացետոնում: Պարունակվում են բուսական և կենդանական օրգանիզմներում, մասնակցում են կենսաբանական թաղանթների գոյացմանը: Որոշ L. ստացվել են սինթետիկ եղանակով: Բժշկական պրակտիկայում՝ նյարդային համակարգի հիվանդությունների, անեմիաների դեպքում օգտագործվում է ցերեբրոլեցիտինը, որն ստացվում է խոշոր եղջերավոր անասունների ուղեղի էքստրակտից: Լ. կիրառվում են նաև սննդի, տեքստիլ, օծանելիքի արդյունաբերության մեջ: