Jump to content

ՀՍՀ/ԼԸՃԻԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԸՃԻԿ, Լզիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղի գավառում: XX դ. սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Սարգիս): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: