Jump to content

ՀՍՀ/ԼԸ ՇԱՏԵԼԻԵԻ ՍԿԶԲՈՒՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԸ ՇԱՏԵԼԻԵԻ ՍԿԶԲՈՒՆՔ (հավասարակշռության տեղաշարժման սկզբունք, Լը Շատելիե-Բրաունիսկզբունք), կանոն, ըստ որի համակարգը թերմոդի նամիկական հավասարակշռությունից դուրս բերող արտաքին ազդակները նրանում առաջացնում են ներգործության էֆեկտը թուլացնող պրոցեսներ: Օրինակ, հավասարակշռված համակարգը տաքացնելիս նրանում տեղի է ունենում ռեակցիա, որն ընթանում է ջերմության կլանումով, սառեցնելիս՝ ռեակցիան ընթանում է ջերմության անջատումով: Ճնշումը ավելացնելիս տեղի է ունենում համակարգի ընդհանուր ծավալի փոքրացում, իսկ փոքրացնելիս՝ զուգընթաց ընթանում են ֆիզ. և քիմ. պրոցեսներ, որոնք բերում են ծավալի մեծացում: Սկզբունքի կախումը ջերմաստիճանից տվել է Յա. Վանսլ-Հոֆը (1884): Ընդհանուր տեսքով ձևակերպել է Հ. Լը Շատեփիեն (1884), իսկ թերմոդինամիկորեն՝ Կ. Բրաունը (1887): Լը Շ. ս. թույլ է տալիս որոշել թերմոդինամիկական համակարգի հավասարակշռության տեղաշարժման ուղղությունը՝ առանց մանրամասն վերլուծելու հավասարակշռության պայմանները: