Jump to content

ՀՍՀ/ԼԻԴՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻԴՍ (Leeds), քաղաք-կոմսություն Մեծ Բրիտանիայում, Յորքշիր կոմսությունում (Ուեստ-Ռայդինգ), Պենինյան նախալեռներում, էր գետի հովտում: 495 հգ. բն. (1971): Մերձակա քաղաքների և ավանների հետ, 1,7 մլն բնակչությամբ, կազմում է Արևմտյան Յորքշիր կոնուրբացիան: Երկաթուղային և ավտոճանաւսարհների հանգույց է, ջրանցքով կապված է Լիվեր-պուլ ծովային նավահանգստի հետ: Զարգացած է կարի և մեքենաշինական արդյունաբերությունը, կա նաև քիմ., պոլիգրաֆ, թեթև և սննդի արդյունաբերություն: Ունի համալսարան (1904-ից), տեխ. քոլեջ, քաղաքային թանգարան, պատկերասրահ: Հիմնադրման թվականը հայտնի չէ, առաջին հիշատակումները վերաբերում են VII դ. սկգբին: