Jump to content

ՀՍՀ/ԼԻԵՊԱՅԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻԵՊԱՅԱ (ն. Լիբավա), քաղաք Լատվիական ՍՍՀ-ում: Չսառչող նավահանգիստ է, երկաթուղային հանգույց, արդյունաբերական կենտրոն: 103 հգ. բն. (1976): Խոշոր ձեռնարկություններից են «Մարկանայս մետալուրգս»ը (արտադրում է պողպատե գլանվածք, ցինկապատ թիթեղ, մեխ ևն), գյուղատնտ. մեքենաների, շաքարի, լինոլեումի գործարանները, ձկան պահածոների, տեքստիլ-գալանտերեայի, փայտամշակման և յուղի կոմբինատները: Ունի մանկավարժական ինստ., Ռիզայի պոլիտեխնիկական ինստ-ի ընդհանուր տեխ. ֆակուլտետ, երեկոյան պոլիտեխնիկական տեխնիկում, բժշկական, երաժշտական, կիրառական արվեստի ուսումնարաններ, 2 դրամատիկական թատրոն, պատմության և գեղարվեստական թանգարաններ: Լ. ցեխաբուժական և կլիմայական առողջարան է: Հիշատակվում է 1253-ից, քաղաք է 1625-ից: