Jump to content

ՀՍՀ/ԼԻԶԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻԶԻՆ, а, е—դիամինակապրոնաթթու, անփոխարինելի ամինաթթու: Անգույն բյուրեղներ են. մոլեկուլային զանգվածը 146,19: Հանդես է գալիս D և Լ—ձևերով: Բնական L а. (հալ. ջերմաստիճանը՝ 224—2250°C) լավ է լուծվում ջրում, թթուներում ու հիմքերում, վատ՝ սպիրտում: Լ. անջատվել է կազեինի հիդրոլիգատից (1889-ին): Լ. պարունակվում է բուսական և կենդանական ծագում ունեցող համարյա բոլոր սպիտակուցներում, չի սինթեզվում մարդու և կենդանիների օրգանիզմում: Սնունդի մեջ Լ-ի բացակայությունը դանդաղեցնում է երեխաների աճը, մեծերի մոտ առաջացնում է բնականոն կենսագործունեության խանգարում, որն արտահայտվում է ազոտի բացասական հաշվեկշռով: Լ-ի օրական պահանջը հասուն մարդու մոտ կազմում է 23 մգ կգ քաշին, մանուկներինը՝ 170 մկ կգ: Արդյունաբերության մեջ Լ. ստանում են մանրէակենսաբանական սինթեզով: Լ. կիրառվում է գյուղատնտեսական կենդանիների կերը և որոշ սննդանյութեր հարստացնելու նպատակով: