Jump to content

ՀՍՀ/ԼԻԻՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻԻՎ Յուհան (1864-1913), էստոնացի գրող: Նրան համբավ են բերել «Տասը պատմվածք» (1893) ժողովածուն, «Կյակիմյաևի կկուն» (1893), «Ծածկ» (1894) և «Կախարդի աղջիկը» (1895) վիպակները: Այս ստեղծագործություններում Լ. հանդես է եկել որպես էստոնական քննադատական ռեալիզմի հիմնադիր: 1909-ին լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» գիրքը, 1910-ին՝ «Կյանքի խորքից» մանրապատումները: Լ-ի բանաստեղծական տաղանդն ըստ արժանվույն գնահատվել է նրա մահից հետո: