Jump to content

ՀՍՀ/ԼԻԿԵՆԱՅ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻԿԵՆԱՅ, քաղաք Լիտվական ՍՍՀ Բիրժայսկի շրջանում: Բիրժայ երկաթուղային կայարանից 7 կմ հեռու: Բալնեոլոգիական և ցեխաբուժական առողջարան: Ամառը չափավոր տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը 18°C), ձմեռը՝ չափավոր մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը —5C), տարեկան տեղումները՝ 650 մմ: Բուժվում են հենաշարժական ապարատի, գինեկոլոգիական, նյարդային համակարգի հիվանդություններով տառապողները: