Jump to content

ՀՍՀ/ԼԻՃՔ ԼԻՃ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻՃՔ, Լիճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնա գավառում. Եփրատի ափին, լեռան ստորոտին: Այս լեռան լանջերից բխում է հորդահոս աղբյուր և ենթադրվում է, որ նրա ջրից գոյացած լճակներից է առաջացել գյուղի անունը: Լ. ուներ բարձր, գեղեցիկ դիրք, առողջարար օդ և շրջապատված էր այգիներով: XX դ. սկզբին ուներ 80 տուն հայ, 45 տուն թուրք բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Լ-ում նշմարվում էին ավերակ բերդի (որին տեղացիները կոչում էին Քակտի) որմեր: Լ-ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին