ՀՍՀ/ԼԻՆԴԵՐՈՒՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԻՆԴԵՐՈՒՏ (Linderot, ծածկանունը մինչև 1917-ը՝ Լարսոն) Սվեն Հարալդ (8.10. 1889, Սկեդևի, Էստերյոտլանդ —7.4.1956, Ստոկհոլմ), շվեդական բանվորական շարժման գործիչ: 1908—17-ին Շվեդիայի ս-դ. կուսակցության անդամ, հարել է նրա ձախ թևին: 1917-ին մասնակցել է ձախ ս-դ. կուսակցության հիմնադրմանը (1921-ից Շվեդիայի կոմունիստական կուսակցություն, ՇԿԿ): 1927-29-ին և 1951-ից՝ ՇԿԿ ԿԿ-ի քարտուղար, 1929—1951-ին՝ նախագահ: Շվեդ, և միջազգային կոմունիստական շարժման հարցերին նվիրված աշխատությունների հեղինակ է:
