ՀՍՀ/ԼԻՆԿՈԼՆՅԱՆ ՈՉԽԱՐԻ ՑԵՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԻՆԿՈԼՆՅԱՆ ՈՉԽԱՐԻ ՑԵՂ, կիսանրբագեղմ, մսաբրդատու ոչխարներ: Ստացվել է XVIII—XIX դդ. Անգլիայում (Լինկոլնշիր կոմսությունում)՝ տեղական ոչխարների և Լեյստերյան խոյերի տրամախաչումից: Անգլ. մսատու ցեղերից ամենախոշորն է: Խոյերը կշռում են 130—160 կգ, մաքիները՝ 100—120 կգ: Վաղահաս են, լավ բտվող: Բուրդը միասեռ է՝ լավ փայլով: Բրդի երկարությունը 20—30 սմ է, բարակությունը՝ 36—44 որակի: Խոյերի բրդատվությունը՝ 10—12 կգ, մաքիներինը՝ 5—6 կգ: Բրդի մաքուր ելքը՝ 55—65: 100 մայր ոչխարից ստացվում է 120 գառ: Ոչխարները պահանջկոտ են կերի և խնամքի նկատմամբ:
