ՀՍՀ/ԼԻՆՈՏԻՊ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԻՆՈՏԻՊ (լատ. linea—գիծ և հուն. դրոշմ), շարող տողաձուլող պոլիգրաֆիական մեքենա: Օգտագործվում է գրքերի, ամսագրերի բնագրերը շարելու և բարձրաքանդակ տպագրող մակերևույթով մետաղե միաձույլ տողեր ձուլելու համար: Կազմված է երեք հիմնական ապարատներից, շարող, ձուլող, քանդող: Լ-ով կատարվող շարվածքի բարդության աստիճանը բնութագրվում է շարվածքում օգտագործվող տարբեր նիշերի քանակով: Լ. հայտնագործել է Օ. Մերգենթալերը 1884-ին (ԱՄՆ): ՍՍՀՄ-ում թողարկվում են կիսաավտոմատ (Ն-140, Ն-240 ևն) և ավտոմատ (ՆԱ-140 և ՆԱ-240) Լ ներ: Կիսաավտոմատ Լ-ի արտադրողականությունը 1 մ ում 150—200 նիշ է, ավտոմատինը` 700 նիշ:
