Jump to content

ՀՍՀ/ԼԻՆՈՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻՆՈՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ (լինոլեում և փորագրություն), լինոլեումի և պլաստիկ-պոլիմերային նյութերի վրա ուռուցիկ փորագրություն, որ տեխնիկայով մոտ է փայտագրությանը: Առաջացել է XX դ. սկգբին: Լ-ի առանձնահատկությունները (գեղարվեստական լեզվի հակիրճություն, սևի և սպիտակի սուր հակադրություն, Խութի փափկության շնորհիվ ստացվող հյութեղ, գեղանկարչական նրբագիծ, արագ աշխատելու կարելիություն, մեծ տպաքանակ) գրավել են տպագիր գրաֆիկայի բազմաթիվ վարպետների: XX դ. կեսերին ստեղծվել են Լ-յան մի քանի դպրոցներ: Լ. հատկապես զարգացել է Լատինական Ամերիկայի երկրներում (Մեքսիկա, Բրագիլիա, Արգենտինա, Չիլի): Լ-յանը դիմել են Պ. Պիկասսոն և Մատիսը (Ֆրանսիա), Է. Պակկարդը և Բ. Ռենդոլլը (ԱՄՆ), Պ. Նիլսենը (Դանիա): Լ. արագորեն ներթափանցել է Ռուսաստան: Լ-յան սովետական խոշոր ներկայացուցիչներ են Վ. Դ. Ֆալիլեևը, Կ. Ե. Կոստենկոն, Ի. U. Սոկոլովը, Վ. Ա. Ֆավորսկին: 1950—1960-ական թթ. միութենական հանրապետություններում ստեղծվել են Լ-յան ազգային դպրոցներ: Հայաստանում Լ-յան տեխնիկայով աշխատում են Մ. Աբեղյանը, Վ. Այվազյանը, Վ. Խաչիկյանը, Ռ. Ադալյանը, Լ. Խանամիրյանը և ուրիշներ: