Jump to content

ՀՍՀ/ԼԻՈՒՎԻԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻՈՒՎԻԼ (Liouville) Ժոզեֆ (24.3.1809, Սենթ-Օմեր —8.9.1882, Փարիզ), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1839): Պոլիտեխնիկական դպրոցի (1833) և Քոլեժ դը Ֆրանսի (1839) պրոֆեսոր: Կառուցել է էլիպտիկ ֆունկցիաների տեսությունը՝ դրանք դիտարկելով որպես կոմպլեքս փոփոխականի երկպարբերական ֆունկցիաներ: Հետազոտել է երկրորդ կարգի գծային դիֆերենցիալ հավասարումների եզրային խնդիրը (կոչվում է Շտուրմ-Լիուվիլի խնդիր): Ապացուցել է տրանսցենդենտ թվերի գոյությունը և կառուցել այդպիսի թվեր: Ձևակերպել է մեխանիկայի հիմնական թեորեմներից մեկը (Լիուվիլի թեորեմ) և դինամիկայի կանոնիկ հավասարումների ինտեգրման թեորեմը: