ՀՍՀ/ԼԻՊԱՐԻՏ ԱՊԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԻՊԱՐԻՏ (Իտալիայի Լիպարյան կղզիների անվանումից), կայնոտիպ հրաբխածին ապար: Բացի քվարցից, կալիամ-նատրիումային դաշտային սպաթներից և պլագիոկլազից, որոնք գտնվում են հրաբխային ապակու զանգվածի մեջ, հաճախ պարունակում է նաև ոչ մեծ քանակությամբ գունավոր միներալներ (հատկապես փայլարներ): Լ. համարվում է գրանիտների էֆուզիվ նմանակը: Լայնորեն տարածված է ՀՍՍՀ-ում:
