Jump to content

ՀՍՀ/ԼԻՊԵՑԿԻ ՄԱՐԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻՊԵՑԿԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում: Կագմվել է 1954-ի հունվ. 6-ին: Տարածությունը 24,1 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1206 հզ. (1976): Բաժանվում է 18 շրջանի, ունի 8 քաղաք, 4 քտա: Կենտրոնը Լիպեցկ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1967-ի հուլիսի 4-ին): Բնությունը: Գտնվում է Արևելա-Եվրոպական հարթավայրի կենտրոնական մասում, Դոն գետի վերին հոսանքի ավազանում: Տերիտորիայի մեծ մասն զբաղեցնում է Միջին Ռուսական բարձրությունը (170—260 մ բարձրությամբ): Վորոնեժ գետից արլ, տարածվում է Օկա-Դոնյան հարթավայրը: Օգտակար հանածոներից կան գորշ երկաթահանք, կրաքարեր, ավազաքարեր, ավազներ, հրակայուն կավեր: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը 10 С-ից —11°C-է, հուլիսինը՝ 19 С-ից 20°C, տարեկան տեղումները՝ 450-500 մմ, վեգետացիոն շրջանը՝ 180-185 օր: Գլխավոր գետը Դոնն է՝ Վորոնեժ, Սոսնա, Կրասիվայա Մեչա և այլ վտակներով: Գերակշռում են սնահոդերը: Տարածությւսն 8,3 ը անտառապատ է: Բնակչությունը: Բնակչության 98,2 ը, ռուսներ են (1974): Միջին խտությունը 1 կմ² վրա 30,2 մարդ է, քաղաքային բնակությունը՝ 51 (1974): Գլխավոր քաղաքներն են Լիպեցկը, Ելեցը, Դանկովը, Գրյագին: Տնտեսությունը: Լ. մ. սնահողային կենտրոնի ինդուստրիալ-ագրարային շրջաններից է: Արդյունաբերության առաջատար ճյուղերն են՝ սև մետալուրգիան, մեքենաշինությունը և մետաղամշակությունը, շինանյութերի արտադրությունը և սննդարդյունաբերությունը: Մեքենաշինությունը թողարկում է տրակտորներ, մետաղահատ հաստոցներ, ձուլման, շինարարական սարքավորումներ, տրակտորների և հաստոցների մասեր, էլեկտրատեխ. սարքավորումներ: Մեքենաշինությունը կենտրոնացած է Լիպեցկ, Ելեց, Գրյազի, Չապլիգին քաղաքներում: Քիմ. արդյունաբերությունը թողարկում է հանքային պարարտանյութեր, ներկեր, լաքեր, շինանյութերի արդյունաբերությունը՝ ցեմենտ, աղյուս, երկաթբետոնե շինվածքներ: Գյուղատնտեսությունն ունի հացահատիկա-անասնապահական ուղղություն: Գյուղատնտ. հողահանդակներն զբաղեցնում են մարզի տերիտորիայի 82 ը: Ցանքատարածությունները 1681 հգ. հա են (1972): Մշակում են ցորեն, տարեկան, գարի, վարսակ, կորեկ, հնդկացորեն, շաքարի ճակնդեղ, արևածաղիկ, կարտոֆիլ, կերային կուլտուրաներ: Անասնապահությունը ունի կաթնամսատու ուղղություն: Երկաթուղիների երկարությունը 814 կմ է, որից 130 կմ էլեկտրիֆիկացված է (1971): Կարևոր նշանակություն ունեն մարզը հատող Մոսկվա—Դոնբաս, Մոսկվա—Գրյագի—Վորոնեժ—Դոնի Ռոստով, Ռիգա—Օրյոլ—Լիպեցկ—Վոլգոգրադ մայրուղիները: Երկաթուղային գլխավոր հանգույցներն են Ելեցը և Գրյագին: Ավտոճանապարհների երկարությունը 8 հզ. կմ է (այդ թվում 1,8 հգ. կմ՝ կոշտ ծածկով): Նշանավոր է Մոսկվա—Ելեց—Վորոնեժ ավտոմայրուղին: Լ. մ-ով է անցնում Ստավրոպոլ—Մոսկվա գազամուղը: Ավիագծերով Լիպեցկը կապված է մարզի շատ բնակավայրերի և երկրի այլ շրջանների հետ: 1974 75 ուս. տարում 1018 ցերեկային հանրակրթական դպրոցներում կար 201,4 հզ., երեկոյան դպրոցներում՝ 27,8 հգ., 19 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում՝ 20,6 հզ. սովորող, Լիպեցկի և Ելեցի մանկավարժական, պոլիտեխ. ինստ-ներում, համամիութենական ֆինանսա-տնտեսագիտական հեռակա ինստ-ի Լիպեցկի ֆակուլտետում՝ 9,3 հզ. ուսանող: 1975-ին մարզում կար 658 մասսայական գրադարան, հայրենագիտական և Լ. Ն. Տոլստոյի թանգարաններ, դրամատիկական և տիկնիկային թատրոններ, 761 ակւսմբ, 782 կինոկայան: Հրատարակվում է մարգային 2 թերթ, ունի ռադիոկայան: 1975-ին Լ. մ-ում վար 13 հզ. հիվանդանոցային մահճակալ, 2706 բժիշկ: Մարզային կենտրոնում գործում է ջերմուկա-ցեխաբուժական առողջարան: