Jump to content

ՀՍՀ/ԼԻՊՈՊՐՈՏԵԻԴՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻՊՈՊՐՈՏԵԻԴՆԵՐ (հուն. ճարպ և պրոտեիդննր), լիպոպրոտեիններ, սպիտակուցների և լիպիդների համալիրներ: Լ. պարունակվում են տարբեր հյուսվածքների (նյարդային), ձվի դեղնուցի, կաթի, արյան, ինչպես նաև կենսաբանական թաղանթների բաղադրության մեջ: Ըստ յուծելիո u թյան Լ. բաժանվում են. ա. լուծելի Լ., լուծվում են ջրում և աղային լուծույթներում, բ. անլուծելի Լ. և գ. պրոտեոլիպիդներ, որոնք լուծվում են օրգ. լուծիչներում: Տարբերում են Լ-ի երկու հիմնական տեսակ՝ տրանսպորտային և թաղանթային: Արյան տրանսպորտային Լ. իրականացնում են լիպիդների տեղափոխումը բարակ աղիքներից դեպի լյարդ, լյարդից՝ ճարպային և այլ հյուսվածքներ: Մարդու արյան Լ. միմյանցից տարբերվում են մասնիկների չափերով ու խտությամբ և մեծ դեր են խաղում աթերոսկլերոզի առաջացման պրոցեսում: