ՀՍՀ/ԼԻՊՊԻ
ԼԻՊՊԻ (Lippi), իտալացի գեղանկարիչներ, ֆլորենտական քվաթրոչենտոյի ներկայացուցիչներ: Ֆրա Ֆիլիպո (մոտ 1406, Ֆլորենցիա —9.10.1469, Ապոլետո, Պերուջա), եղել է վանական-կարմելիտ (1421—56): Մեղմելով մարմնաձևերի ծավալայնությունը՝ դիմել է շարժման առավել բարդ մոտիվների, սահուն գծերի ու հագեցած գուներանգի («Տիրամոր թագադրումը», 1441—47, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա): Լուսավոր ու մտերմիկ բնույթ ունեն նրա կրոնական փոքրաչափ հորինվածքները («Երկրպագություն մանկանը», 1450—60-ական թթ., Բեռլին—Դալեմ պատկերասրահ): Ֆիլիպինո (մոտ 1457, Պրատո, Տոսկանա, 18.4.1504, Ֆլորնեցիա Ֆրա Ֆիլիպոլի որդին: Սովորել է հոր, ապա` Բոտիչելլի մոտ, վաղ շրջանի գործերը հագեցած են ոգեշունչ քնարականությամբ («Լուկրեցիայի կյանքի պատկերներ», մոտ 1475-ից 80 Պիտտի պատկերասրահ, Ֆլորնեցիա): 1481-1483 թթ.ին Բրանկաչչի Կապելլայում ավարտին է հասցրել Մազաչչոյի որմնանկարները Սանտա Մարիա դել Կարմինե եկեղեցի, Ֆլորենցիա:
