Jump to content

ՀՍՀ/ԼԻՍԵՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻՍԵՌ, մեքենայի՝ ոլորող մոմենտը փոխանցող պտտվող (սովորաբար առանցքակալներում) դետալ: Ըստ կոնստրուկցիայի լինում է ուղիղ (հարթ, աստիճանավոր, շլիցավոր, բռնցքավոր), ծնկաձև և ճկուն: Առավել տարածված են ուղիղ աստիճանավոր Լ-ները (նկ.), որոնցում սևեռող աստիճաններն արգելակում են Լ-ի վրա տեղադրված դետալների՝ առանցքի ուղղությամբ տեղաշարժին, իսկ անցումային աստիճանները՝ սահմանազատում տարբեր տրամագծերով և թույլտվածքներով տեղամասերը: Մեծ մասամբ լ-ները պատրաստվում են ջերմամշակման ենթարկվող ածխածնային և լեգիրված պողպատներից: Հաշվարկվում են ըստ դիմացկունության, կոշտության և տատանումների: