ՀՍՀ/ԼԻՍԻՑԻԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԻՍԻՑԻԱՆ Նազելի Ստեփանի (ծն. 5.4. 1906, Թիֆլիս), հայ սովետական տնտեսագետ: Տնտ. գիտ. դ-ր (1965): 1930-ին ավարտել է Լենինզրադի ժողտնտեսության ինստ-ը, աշխատել ՍՄՀՄ Պետբանկի համակարգում: Գիտամանկավարժական գործունեությունն սկսել է Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստ-ում (1939—1941), 1949-ից ՍՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստ-ի ավագ գիտաշխատող: Հեղինակ է շրջանառու միջոցների և բանկային վարկի պրոբլեմներին նվիրված մենագրությունների ու գիտական հոդվածների: 1958-ին նրա «ՍՍՀՄ-ում պետական մանրածախ առևտրի վարկավորումը» (1957) մենագրությունն արժանացել է ՍՍՀՄ ԳԱ Նախագահության առաջին մրցանակին
Երկ. Влияние кредита на ускорение оборачиваемости оборотных средств промышленных предприятий, М., 1951 Кредитование государственной розничной торговли в СССР, М., 1957.
