ՀՍՀ/ԼԻՎԱԴԻՏԻՍ
ԼԻՎԱԴԻՏԻՍ Տասոս (ծն. 1922), հույն գրող: Կրթությամբ իրավաբան: Տպագրվել է 1945-ից՝ «Էլեֆ-տերա Գրամատա» («Ազատ գրականություն») հանդեսում: 1948-52-ին եղել է միապետական-ֆաշիստական Հունաստանի համակենտրոնացման ճամբարներում: Հունաստանի ազգային և քաղաքացիական ողբերգություններն են պատկերված նրա «Սրտիս նշան մի բռնիր» բանաստեղծությունում: Հուն. գրականության մեջ Լ. առաջինն է, որ օգտագործել է սիմվոլիկ այլաբանական կերպարներ («Քամին աշխարհի խաչմերուկներում», 1953, առաջին մրցանակ): Հիշատակելի են նրա «Առաջին սիմֆոնիան» (1957), «Ձիու աչքերով կանայք» (1958), «Ոդիսեսի քսանհինգերորդ ռապսոդիան» (1963) գրքերը և «ճոճանակ» պատմվածքների ժողովածուն: 1960-ին լույս է տեսել Լ-ի «Կանտատ երեք միլիարդ ձայնի համար» (հայերեն հրտ. 1971) պոեմը, որը ետպատերազմյան հուն, գրականության նշանակալից գործերից է:
