Jump to content

ՀՍՀ/ԼԻՎԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻՎԵՐ, ուգրո-ֆիննական ծագումով ցեղ (ռուս, աղբյուրներում՝ «լիր»), որը հնադարում բնակվել է ժամանակակից Լատվիայի տերիտորիայի հյուսիսային և արևմտյան մասերում: IX—XII դդ. զբաղեցնում էին Ռիգայի ծոցին հարող տերիտորիան: Ներկայումս փոքրաթիվ ազգագրական խումբ, ապրում են Լատվիական ՍՍՀ-ում (հիմնականում Բալթիկ ծովի ափին): Հավատացյալները բողոքական են (լյութերական): Լիվերենից օգտվում է ավագ և միջին սերունդը: