Jump to content

ՀՍՀ/ԼԻՏԱՎՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻՏԱՎՐ (հավանաբար ուշ հուն. բազմաթիվ և թմբուկ), արևելյան ծագում ունեցող հնագույն հարվածային երաժշտական գործիք: Եվրոպայում հայտնի է XV դ.: XVII դարից ընդգրկվել է նվագախմբերի կազմի մեջ: Լ-ի կաթսայաձև իրանը (պղինձ, լատուն կամ ալյումին) վերևից պատված է կաշվով: Լարվածքը կարգավորվում է հատուկ պտուտակի կամ ոտնակային սարքի միջոցով: Իրանի ներքևում ռեզոնատորային բացվածքն է: Ունի թնդուն, որոտալից ձայն: Նվագում են սովորաբար թաղիքապատ կաշվե գլխիկներով Երկու ձողերով: Նվագախմբում կիրառվում է 2—5 և ավելի Լ.: