Jump to content

ՀՍՀ/ԼԻՏՈՊՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻՏՈՊՈՆ, սպիտակ գույնի հանքային պիգմենտ: Կազմված է ZnS-ի և BaSO₄ 1: 1 հարաբերությամբ խառնուրդից ու 1—2 ZnO-ից: Օժտված է ծածկելու ընդունակությամբ: Լ. թունավոր չէ, կայուն է հիմքերի, անկայուն՝ լույսի նկատմամբ: Լուսադիմացկուն դարձնելու համար ավելացնում են 0,005 CaSO₄: Կիրառվում է ներկանյութերի, մոմլաթների ու մաշկալաթների արտադրություններում: