Jump to content

ՀՍՀ/ԼԻՏՎԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻՏՎԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Լիտուվոս Տարուբու Սոցիալիստինե Ռեսպուբլիկա

I. Ընդհանուր տեղեկություններ

Լիտվական ՍՍՀ կազմվել է 1940-ի հուլիսի 21-ին: 1940-ի օգոստ. 3-ից մտել է ՍՍՀՄ կազմի մեջ: Տարածությունը 65,2 hq. կմ² է, բնակչությունը՝ 3342 հզ. (1977): Գտնվում է ՍՍՀՄ եվրոպական մասի արմ-ում: Հս-ում սահմանակից է Լատվիական ՍՍՀ-ին, արլ-ում և հվ-ում՝ Բելոռուսական ՍՍՀ-ին, հվ-արմ-ում՝ Լեհաստանին և ՌՍՖՍՀ Կալինինգրադի մարզին: Մայրաքաղաքը՝ Վիլնյուս: Բաժանվում է վարչական 44 շրջանի: Ունի 92 քաղաք, 20 ցտա:

II. Պետական կարգը

Լ. համաժողովրդական սոցիալիստական պետություն է, միութենական սովետական սոցիալիստական հանրապետություն: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին: Պետական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, սեսիաների միջև ընկած ժամանակամիջոցում՝ նրա Նախագահությունը: Լ-ի Գերագույն սովետը կազմում է հանրապետության կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում է գերագույն դատարան, ընդունում օրենքներ: Իշխանության տեղական մարմինները ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, ավանային և ապիլինկային (գյուղական) սովետներն են:

III. Բնությունը

Լ. գտնվում է Արևելա-Եվրոպական հարթավայրում, Բալթիկ ծովի հվ-արլ. ափին, Նյամունաս (Նեման) գետի միջին և ստորին հոսանքների ավազանում: Ափագիծը 99 կմ է: Ափերը ցածրադիր են, ավազային, լոդափերով ու դյուներով: Ծովափին նեղ շերտով (15—20 կմ լայնությամբ և մինչև 50 մ բարձրությամբ) ձգվում է բլուրներով ու ծովափնյա դյուններով ծածկված դաշտավայրը, իսկ Նյամունասի ստորին հոսանքում՝ դելտայի ճահճացած հարթավայրը: Մերձծովյան դաշտավայրից արլ. գտնվում է ժյամայտի բարձրությունը (Մյադվեգալիս լեռ, 234 մ), որի արլ. լանջը իջնում է դեպի Միջին-Լիտվական դաշտավայրը (լայնությունը՝ մինչև 100 կմ, բարձրությունը՝ 80—90 մ): Հվ-ում և արլ-ում ձգվում է Բալթյան բլրաշարը Պավիշտայտիս գագաթով (288 մ), որից հվ-արլ. տարածվում է Հարավ-արևելյան հարթավայրը (120 մ միջին բարձրությամբ), իսկ հս-արլ-ում՝ Շվյանչյոնսկի (Սվենցյանսկի) բարձրությունը: Հանրապետության ծայր հվ-արլ-ում, Բելոռուսական բլրաշարի սահմաններում է Մյադինինսկի բարձրությունը՝ Լ-ի ամենաբարձր Յուոզապինե գագաթով (292 մ): Ռելիեֆը բլրամորենայրն է՝ կազմված մոսկովյան սառցապատման գոյացություններով: Հարթավայրերը հերթագայվում են բարձրություններով: Արմ. և միջին մասերը մտնում են Բալթյան սինեկլիզի, իսկ արլ-ը՝ Բելոռուսական անտեկլիզի սահմանները: Օգտակար հանածոներից են նավթը, տորֆը, անհիդրի տները, դոլոմիտները, կրաքարերը, գիպսը, կավիճը, կավավազը, սաթը: Կան հանքային ջրեր և բուժիչ ցեխեր: Կլիման անցումնային է՝ ծովայինից ցամաքայինի: Միջին տարեկան ջերմաստիճանը 6°C-է, հունվարի միջինը՝ —4,8°C, հուլիսինը՝ 17,2°C, տարեկան տեղումները՝ 630 մմ, վեզետացիոն շրջանը՝ 169—202 օր: Լ-ում հաշվվում է մոտ 8000 գետ և 2500 լիճ: Գետերը (Նյամունասը իր վտակներով, Վյանտան, Մուշան, Նյամունելիսը ևն) պատկանում են Բալթիկ ծովի ավազանին, սնվում են գրունտային, հալոցքի և անձրևաջրերով: Նյա-մունասը Կաունասից մինչև գետաբերան նավարկելի է, նրա վրա կառուցված է Կաունասի ջրամբարը (6350 հա): Լ. գտնվում է գերխոնավ հողերի ենթագոտամ: Գերակշռում են պոդզոլային և ճմապոդզոլային հողերը: Տերիտորիայի 26,4 ը անտառներ են, 7,6 ը` մարգագետիններ: Ֆաունան արեմտապալեոարկտիկական է: Կաթնասուններից կան նապաստակ, աղվես, գայլ որմզդեղն, եղջերու, վարազ, մշկամուկ, ջրասամույր, կուղբ, լուսան: Գետերում ու լճերում՝ բրամ, գայլաձուկ, պերկես, օձաձուկ, կարմրախայտ:

IV. Բնակչությունը

80,1 ը Լիտվացիներ են, բնակվում են նաև ռուսներ (8,6), լեհեր (7,7), բելոռուսներ (1,5 հրեաներ և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 51 մարդ է: Սովետական իշխանության տարիներին, արդյունաբերության աճի համեմատ աճել է քաղաքային բնակչությունը՝ 57,4 (1976), ստեղծվել են նոր քաղաքներ և քտա-ներ, այդ թվում՝ էլեկտրենայը, Նաույոյի-Ակմյանյեն, Գրիզիշկեսը: Խոշոր քաղաքներն են Վիլնյուսը, Կաունասը, Կլայպեդան, Շյաուլյայը, Պանևեժիսը:

V. Պատմական ակնարկ

Լ-ի տարածքում մարդիկ մշտական բնակություն են հաստատել մ. թ. ա. IX—III հազարամյակներում: Մ. թ. ա. Ill հազարամյակում այս տարածքն են թափանցել բալթիական ցեղերի նախնիները, որոնք զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ: Մ. թ. ա. V դ. սկսվել է երկաթի մշակությունը: Մեր թվարկության սկզբներին նախնադարյան համայնքը քայքայվել է. լիտվ. ցեղերը սկսել են աշխույժ առևտուր անել հարևան ցեղերի հետ: Առաջացել են ցեղային միություններ, Երևան եկել դասակարգային և ունեցվածքային տարբերություններ, մասնավոր սեփականություն: IX—XII դդ. Լ-ի ամբողջ տարածքում զբաղվել են հողագործությամբ, առանձնացել են արհեստներն ու առևտուրը, ձևավորվել են ֆեոդալական հարաբերությունները: Գոյացել են պետ. բնույթի տերիտորիալ միավորումներ՝ իշխանություններ («երկրներ») իշխանների (կունիգասների) գլխավորությամբ: Լ. և լիտվացիները գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել են 1009 թվականին, իսկ XII դ. ժամանակագրություններում հանդիպում են հաճախակի: Մոտ 1236-ին լիտվ. իշխան Մինդաուգասի (Մինդովգ) գլխավորությամբ կազմավորվեց վաղ-ֆեոդալական Լիտվական Մեծ իշխանությունը: Ավելի քան 200 տարի անհաշտ պայքար էր գնում Լիտվական մեծ իշխանության և գերմ. սուսերակիրների Լիվոնյան, ապա Տետոնյան օրդենի միջև: Այդ պայքարում Լ. դաշնակից էր փնտրում հարևան սլավոն երկրներում: 1385-ին Լեհաստանի հետ կնքվեց Կրևյան ունիան (տես Կրևյան ունիա 1385): Կաթոլիկությունը լիտվացիների համար հայտարարվեց պետ. կրոն: 1410-ի հուլիսի 15-ին Լ-ի և Լեհաստանի միացյալ ուժերը Գրյունվալդի ճակատամարտում ջախջախեցին Տետոնյան օրդենը, 1435-ին դադարեց Լիվոնյան օրդենի ագրեսիան: Կազիմիր IV-ի 1447-ի հրովարտակով Լ-ում հաստատվեց ճորտատիրական իրավունքը: Աստիճանաբար սաստկացավ դասակարգային պայքարը, հաճախակի դարձան գյուղացիական ելույթները (1418, 1536—1537): XV դ. վերջից Ռուս, կենտրոնական պետության ստեղծումով Լ-ի տերիտորիայի մի մասն անցավ Ռուսաստանին: 1569-ին կնքվեց Լյուբլինյան ունիան (տես Լյուբլինյան ունիա 1569), որով ստեղծվեց Լեհ-Լիտվական միասնական պետություն (Ռեչ Պոսպոլիտա): 1654—67-ին Ռեչ Պոսպոլիտան նորից պատերազմի մեջ մտավ Ռուսաստանի հետ ուկր. և բելոռուս, հողերի համար: 1667-ին Ռուսաստանի և Ռեչ Պոսպոլիտայի միջև կնքվեց Անդրուսովյան պայմանագիրը, որով հաջողվեց պահել աջափնյա Ուկրաինան և բելոռուս, հողերը: Հյուսիսային պատերազմի ընթացքում (1700—21) Ռեչ Պոսպոլիտան Ռուսաստանի դաշնակիցն էր: Ռեչ Պոսպոլիտայի երեք բաժանումների (1772, 1793, 1795) հետևանքով Լ. որպես պետություն դադարեց գոյություն ունենալուց, և լիտվ. հողերի մեծ մասն անցավ Ռուսաստանին: Լ-ի և Լեհաստանի 1830—31-ի ապստամբությունը դաժանորեն ճնշվեց ցարական զորքերի կողմից: Գյուղացիական ելույթներ եղան 1838, 1842, 1843, 1847-ին: 1861-ին Լ-ում ճորտատիրական իրավունքի վերացումը ուժեղացրեց դասակարգային պայքարը: Արագացավ կապիտալիզմի զարգացումը, որի ընթացքում ձևավորվեց լիտվ. ազգը: Կազմավորվեցին բանվոր դասակարգը, լիտվ. քաղաքային և գյուղական բուրժուազիան: XIX դ. 2-րդ կեսին ցարական կառավարությունը Լ-ում ուժեղացրեց ազգ. ճնշման քաղաքականությունը: 1872-ին վիլնյուսում կազմակերպվեցին նարոդնիկական խմբակներ: 1884-ին կապեր հաստատվեցին «Աշխատանքի ազատագրություն» խմբի հետ: 1893-ին Լ-ում գործում էին լեհական սոց. կուսակցության կազմակերպությունները: 1871-ին տեղի ունեցան առաջին բանվորական ելույթները: Ձևավորվեց լիտվական ս-դ. կուսակցությունը: 1905—07-ի հեղափոխության ժամանակ գործադուլներ եղան հվ. մեծ քաղաքներում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Լ-ի տերիտորիայում մղվեցին ռազմ, գործողություններ: Պատերազմի ընթացքում 300 հգ. լիտվացիներ գաղթեցին Ռուսաստան: Լ-ի աշխատավորները ողջունեցին 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը և նրա ընդունած դեկրետները: 1917-ի դեկա. 8(21)ին ՌՍՖՍՀ ժողկոմխորհի Ազգությունների գործերի ժողկոմատի կազմում ստեղծվեց Լիտվ. գործերի կոմիսարիատ Վ. Միցկյավիչյուս-Կապսուկասի գլխավորությամբ: 1918-ի դեկտ. 16-ին Լ-ում իշխանությունն անցավ Աշխատավորների դեպուտատների սովետի ձեռքը: 1918-ի դեկտ. 22-ին Սովետական Ռուսաստանի ժողկոմխորհը հաստատեց անկախ Լիտվ. ՍՍՀ-ի ճանաչման մասին դեկրետը: ՌՍՖՍՀ-ի կառավարությունը օգնության կարգով 200 մլն ռ. տրամադրեց Լ-ին: Սակայն 1919-ին լիտվ. բուրժուազիան գրավեց իշխանությունը: 1926-ի դեկտ. 17-ին Լ-ում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա: 1927-ին արձակվեց Սեյմը, սկսվեց դաժան տեռորը: Ընդհատակի պայմաններում կոմկուսը ղեկավարում էր աշխատավորների պայքարը ֆաշիզմի դեմ: Հաճախակի դարձան բանվորների և գյուղացիների ելույթները: 1939-ի մարտի 22-ին ֆաշիստական Գերմանիան օկուպացրեց Կլայպեդայի շրջանը: 1939-ի հոկտ. 10-ին կնքվեց սովետա-լիտվական փոխօգնության և առևտրական պայմանագիր: Լ-ի կառավարության համաձայնությամբ, պայմանագրի կատարման նպատակով, 1940-ի հունիսի 15-ին սովետական զորքերը մտան Լ.: Աշխատավորները ողջունեցին սովետական զորքերին, հասունացավ ժող. շարժումը: 1940-ի հունիսի 17-ին կազմվեց ժող. կառավարություն: Լ. հռչակվեց սովետական հանրապետություն և 1940-ի օգոստ. 3-ին մտավ ՍՍՀՄ կազմի մեջ: Սոցիալիստական վերափոխումները Լ-ում ընդհատվեցին 1941-ին ՍՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումով: Պատերազմի առաջին իսկ օրերից Լ-ի ամբողջ տերիտորիան օկուպացվեց, այն մտավ գերմ. «Արևելյան երկրամասի»ի մեջ: Սովետական բանակի կազմում 1942-ին ձևավորվեց լիտվ. ազգային միավորում՝ 16-րդ լիտվ. հրաձգային դիվիզիան, որի 4 հգ. մարտիկներ պարգևատրվեցին շքանշաններով և մեդալներով, 12-ը արժանացան Սովետական Միության հերոսի կոչման: Լ. ազատագրվեց 1945-ի հունվարին: Ետպատերազմյան տարիներին Լ-ում վերականգնվեց ժող. տնտեսությունը, շարունակվեցին սոց. վերափոխությունները: 1945-ին շարք մտավ մինչպատերազմյան գործարանների ու ֆաբրիկաների 80 ը: Գյուղատնտեսության կոլեկտիվացումը հիմնականում ավարտվեց 1951-ի վերջին: Իրականացավ կուլտուրական հեղափոխությունը: Հանրապետությունում կառուցվեց սոցիալիզմ: Լ. վերածվեց զարգացած ինդուստրիալ-ագրարային հանրապետության: 1965-ին, սովետական կարգերի հաստատման 25-ամյակի առթիվ, հանրապետությունը պարգևատրվեց Լենինի, 1972-ին՝ ՍՍՀՄ, 50-ամյակի կապակցությամբ՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով:

VI. Լիտվայի կոմունիստական կուսակցությունը

Հիմնադրվել է 1918-ի հոկտ. 1—3-ին, Վիլնյուսում, ԼԿԿ I համագումարում: Լ-ում մարքսիստական կուսակցության ստեղծման համար բանվոր դասակարգի պայքարը սկսվել է դեռևս XIX դ. վերջին: ԼԿԿ հիմնադիրներն են եղել Լիտվայի ս-դ. կուսակցության և այլ ս-դ. կազմակերպությունների գործիչներ, ՌՍԴԲԿ տեղական կազմակերպությունների անդամներ: Կոմկուսի ստեղծման գործում նշանակալի դեր են կատարել Վ. Կապսուկաս-Միցկյավիչյուսը, Զ. Անգարետիսը, Պ. Էյդուկյավիչյուսը և ուրիշներ: ԼԿԿ ղեկավարել է 1918—19-ի պրոլետարական հեղափոխությունը, որի շնորհիվ Լ-ում ստեղծվել է սովետական իշխանություն: 1919-ի մարտ—1920-ի 5 սեպտ. կուսակցությունը կոչվել է Լիտվայի և Բելոռուսիայի կոմունիստական կուսակցություն: 1921-40-ին ԼԿԿ եղել է Կոմինտերնի անդամ, որպես նրա առանձին բաժանմունք: 1919—40-ին ԼԿԿ գործել է ընդհատակում: 1940-ին ԼԿԿ շարքերում եղել է 2000 (1918-ին՝ 800) անդամ: ԼԿԿ շարքերում աճել են նոր տաղանդավոր ղեկավարներ՝ Կ. Պոժելան, Յու. Գրեյֆենբերգերիսը, Ա. Սնեչկուսը, U. Մեսկուպասը և ուրիշներ: ԼԿԿ XVII համագումարը կայացել է 1976-ին: ԼԿԿ ունի 150826 անդամ և թեկնածու (1977): ԼԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարն է Պ. Գրիշկյավիչյուսը:

VII. Լիտվայի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը

Հիմնադրվել է 1919-ին, ունի 350 հզ. անդամ (1976):

VIII. Արհմիությունները

Արհմիությունները Լ-ում ծնունդ են առել XIX դ. վերջին: Սովետական Լ-ի արհմիությունները (19 կոմիտեներ) միավորում են ավելի քան 1 մլն անդամ:

IX. Ժողովրդական տնտեսությունը

Լ. ինդուստրիալ-ագրարային հանրապետություն է զարգացած մեքենաշինության, մետաղամշակման, էլեկտրատեխնիկական, քիմ., թեթև և սննդի արդյունաբերությամբ, մեքենայացված և էլեկտրիֆիկացված գյուղատնտեսությամբ: Արդյունաբերությունը տալիս է հանրապետության արտադրանքի 2 3-ը: Էներգետիկ տնտեսության հիմքում ընկած է բերովի վառելանյութը (ածուխ, նավթ, գազ): Օգտագործվում են հիդրոռեսուրսները և տորֆը: Խոշոր էլեկտրակայաններից են Լիտվական ՊՇԼԿ-ը (էլեկտրենայում) և Կաունասի ՀԷԿ-ը: Լ-ի արդյունաբերության առաջատար ճյուղը մեքենաշինությունն ու մետաղամշակությունն է: Զարգացած է հաստոցաշինությունը: Վիլնյուսում են գտնվում «ժալգիրիս», «40 լետ Օկտյաբրյա», «Կոմմունարաս», ներտաշ հաստոցների հաստոցաշինական գործարանները: Կաունասում արտադրվում են մետաղահատ, Շյաուլյայում՝ մետաղամշակող հաստոցներ: Վիլնյուսի «Սիգմա» միավորումը, «էլֆա» գործարանը և այլ ձեռնարկություններ թողարկում են էլեկտրազոդիչ սարքավորումներ, վառելիքային սարքեր, շաղափներ, էլեկտրահաշվիչներ, էլեկտրահաշվիչ տեխնիկա և այլ էլեկտրատեխնիկական սարքեր: Լ. առաքում է միկրոէլեկտրաշարժիչներ (կենցաղային սարքավորումների համար), ռադիոընդունիչներ, հեռուստացույցներ, մագնիտաֆոններ, լվացքի մեքենաներ, սառնարաններ: Կլայպեդայի «Բալթիկ» գործարանում կառուցվում և վերանորոգվում են արդյունագործական և առևտրական նավեր, Կաունասում՝ գետային նավեր և շոգետուրբիններ, Վիլնյուսում, Ռոկիշկիսում, Ուկմեր՝ գեյում՝ գյուղատնտ. մեքենաներ, Շյաուլյայում՝ հեծանիվներ և շարժիչներ: Սովետական իշխանության տարիներին Լ. դարձել է զարգացած ինդուստրիայով, լայնորեն մեքենայացված և բարձր արտադրողականություն ունեցող գյուղատնտեսությամբ սոցիալիստական հանրապետություն: Լ. բնակչության մեկ շնչին ընկնող մսի, կաթի, մետաղահատ հաստոցների արտադրության միջին քանակով ՍՍՀՄ-ում գրավում է I տեղը, սպիտակեղենի, գուլպաների, բրդյա և մետաքսյա գործվածքների, արհեստական թելերի արտադրությամբ՝ II տեղը, կահույքի, թղթի և ձկան որսով՝ III տեղը: Հողային ֆոնդը 3,56 մլն հա է: Վարելահողերը կազմում են գյուղատնտ. հողահանդակների 2 3-ը, մարգագետինները՝ 1 3-ը: Հողերը հիմնականում գերխոնավ են, հաճախ վալունաշատ: Կատարվում են մելիորատիվ մեծ աշխատանքներ: Գյուղատնտեսության մեջ առաջատար դեր է խաղում անասնապահությունը: Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, վուշ, շաքարի ճակնդեղ: Տնտ. կապերի մեջ է եղբայրական հանրապետությունների հետ: Լիտվական ՍՍՀ Հայկական ՍՍՀ է առաքում էլեկտրատեխնիկական և էներգետիկ սարքեր, ավտոտրակտորի մասեր, նրբատախտակ, ցելյուլոզաթղթի, քիմիական-դեղագործական արդյունաբերության արտադրանք, մետաքսյա, բրդյա, տրիկոտաժի գործվածքներ, կարագ, միս, ձկնամթերք: Հայկական ՍՍՀ Լիտվական ՍՍՀ-ին մատակարարում է գունավոր մետաղներ, էլեկտրատեխնիկական և ռադիոէլեկտրոնային արտադրանք, սառնարանային և պոմպա-կոմպրեսորային սարքեր, քիմ. թել, սինյետիկ կաուչուկ, ռետինա-ասբեստի, բամբակյա գործվածքներ, ժամացույցներ: Երկաթուղիների երկարությունը 2019 կմ է (1975), որից 130 կմ էլեկտրիֆիկացված է: Խոշոր և կարևոր ուղիներ են՝ Մինսկ—Վիլնյուս—Կալինինգրադ, Լիդա—Վիլնյուս—Շյաուլյայ—Լիեպայա, Դաուգավ-աիլս—Վիլնյուս—Գրոդնո: Ունի ավելի քան 33,3 հգ. կմ ավտոմոբիլային ճանապարհ: Գետային խոշոր նավահանգիստ է Կաունասը, ծովային՝ Կլայպեդան: Վիլնյուսը ավիագծերով կապված է Լ-ի և ՍՍՀՄ շատ քաղաքների հետ:

X. Առողջապահությունը

1940-ին Լ-ում եղել է 77 հիվանդանոցային հիմնարկ՝ 8900 մահճակաւով (10 հգ. բնակչին՝ 30 մահճակալ), 2000 բժիշկ (10 հզ. բնակչին՝ 6,7 բժիշկ), 2000 միջին բուժ. անձնակազմ: 1975-ին կար 240 հիվանդանոցային հիմնարկ՝ 36900 մահճակալով (10 հզ. բնակչին՝ 111,3 մահճակալ), 414 ամբուլատորիա և պոլիկլինիկա, 22 դիսպանսեր, 11200 բժիշկ (10 հզ. բնակչին՝ 33,9 բժիշկ), 30400 միջին բուժ. անձնակազմ, 4 բժշկագիտական ԳՀԻ, Կաունասի բժշկական ինստ-ը, Վիլնյուսի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Ծնունդը 15,7 է, մահացությունը՝ 9,5, բնական աճը 1000 բնակչին՝ 6,2: Հանրապետությունում կան 62 առողջարան և հանգստյան տներ: Առողջավայրերից հայտնի են՝ Դրուսկինինկայը, Բիրշտոնասը, Կուլաուտոլվան, Լիկենայը, Պալանգան: Լիտվացի բժիշկները մեծ ուսյալությունների են հասել սրտաբանության, ստամոքսաբանության, ռևմատոլոգիայի բնագավառներում:

XI. Ժողովրդական կրթությունը և կուլտուր-լուսավորական հիմնարկները

Այժմյան Լ-ի տերիտորիայում առաջին դպրոցները հիմնվել են XIV—XV դդ., կաթոլիկ եկեղեցիներին և վանքերին կից (Վիլնյուսում, Կաունասում, Վառնայում, Տրակայում): XVI դ. ժողկրթության գարգացմանը նպաստել է Ռեֆորմացիոն շարժումը, որի գործիչները լիտվերեն տպագրել են կրոնական գրականություն և բացել դպրոցներ: 1539—42-ին Վիլնյուսում գործել է առաջին միջնակարգ դպրոցը: 1570-ին ճիզվիտները Վիլնյուսում հիմնել են միջնակարգ դպրոց, որը 1579-ին դարձել է ակադեմիա (տես Վիլնյուսի համալսարան): Ճիզվիտական դպրոցներին զուգահեռ գործել են նաև ավետարանական (բողոքականների) դպրոցներ: XVIII դ. վերջին Լ-ում գործել է մոտ 320 տարրական, 12 միջնակարգ հանրակրթական, 6 հատուկ միջնակարգ (այդ թվում 4 հոգևոր) դպրոց: XIX դ. կեսերից սկսել են գործել գյուղատնտ. և երաժշտական հաստատություններ: 1914-ին Լ-ի տերիտորիայում գործել է 1620 տարրական, 45 ոչ լրիվ միջնակարգ, 37 միջնակարգ, մի քանի հատուկ միջնակարգ դպրոց: Լ-ի ժամանակավոր կառավարության կազմակերպվելուց հետո (1918-ի դեկտեմբեր) լիտվական դպրոցները ղեկավարել է ժողովրդական լուսավորության կոմիսարիատը: 1919-ի մարտին դեկրետ է ընդունվել կրթությունը վերակազմակերպելու մասին, դպրոցն անջատվել է եկեղեցուց, հռչակվել ընդհանուր պարտադիր կրթություն մայրենի լեզվով: 1922-ին օրենք է հրապարակվել 7-14 տարեկան երեխաների տարրական, պարտադիր կրթության մասին: Վերականգնվել է 4-ամյա տարրական դպրոցը: Միջնակարգ դպրոցն ունեցել է 2 տիպ՝ լրիվ միջնակարգ (8-ամյա գիմնազիա) և ոչ լրիվ միջնակարգ (4-ամյա պրոգիմնագիա): 1931-ին իրականացվել է համընդհանուր, պարտադիր, տարրական կրթությունը: 1938-ին Լ. ուներ 2599 տարրական դպրոց, 58 գիմնազիա, 40 պրոգիմնագիա, 25 հատուկ միջնակարգ դպրոց, 7 բուհ: Լ-ում սովետական կարգեր հաստատվելուց հետո դպրոցներն անցել են պետության իրավասության տակ, ուսուցումը դարձել է ձրի: 1949-ին որոշում է ընդունվել 7-ամյա պարտադիր կրթության մասին: 1952—62-ին պարտադիր է դարձել 8-ամյա կրթությունը: 1974—75 ուս. տարում Լ-ում գործել է 3000 դպրոց (1823 տարրական, 768 8-ամյա և 507 լրիվ միջնակարգ դպրոց), երեկոյան (հերթափոխային) և հեռակա հանրակրթական դպրոցներ, պրոֆտեխնիկական և հատուկ միջնակարգ ուս. հաստատություններ (600 հզ. սովորողներով): Գործում է (1972-ին) 3 պիոներական պալատ և 51 պիոներական տուն, 13 պատանի տեխնիկների, 5 պատանի բնախույզների, կայան: Ունի (1972—73) 12 բուհ, որոնցից խոշորագույններն են Վիլնյուսի համալսարանը, Կաունասի պոլիտեխնիկական, Վիլնյուսի մանկավարժական ինստ-ները, գյուղատնտ. ակադեմիան, Վիլնյուսի ինժեներա-շինարարական, Կաունասի բժշկական ինստ-ները, կոնսերվատորիան և գեղարվեստական ինստ-ը: Լ-ում գործում է (1975) 2661 գրադարան (21,8 մլն կտոր գիրք և ամսագիր), որոնցից խոշորագույններն են Վիլնյուսի համալսարանի, ԳԱ-ի կենտրոնական գրադարանները: Լ. ունի 33 թանգարան, խոշորագույններն են. հեղափոխության, գեղ., պատմա-ազգագրական (Վիլնյուսում), գեղ., պատմական-գավառագիտական թանգարանները (Կաունասում):

XII. Գիտությունը և գիտական հիմնարկները

Բնական գիտություններ: Լ-ում գիտական և տեխ. գիտելիքների մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XVI դ. Լ-ի տնտ. և կուլտուրական վերելքի ժամանակաշրջանին: XVII դ. երկրորդ կեսին Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում հայտնի էին Կ. Սեմենավիչյուսի հրետանու, մասնավորապես հրթիռների նախագծման վերաբերյալ աշխատանքները: Բնագիտական հետազոտությունների զարգացմանը զգալիորեն նպաստել է Վիլնյուսի ակադեմիային (հետագայում համալսարան) կից աստղադիտարանի ստեղծումը (1753): Ցարական կառավարությունը 1832-ին փակել է Վիլնյուսի համալսարանը, իսկ 1842-ին՝ վիլնյուսի բժշկա-վիրաբուժական ակադեմիան: Գիտական աշխատանքը սկսել է աշխուժանալ միայն XX դ. սկգբին: 1907-ին Լ-ի առաջավոր մտավորականության նախաձեռնությամբ ստեղծվել է Լիտվայի գիտական ընկերությունը: 1911 12-ին ընկերությունում կազմակերպվել են բնական և բժշկական գիտությունների սեկցիաներ, 1919-ին վերականգնվել է Վիլնյուսի համալսարանը, 1922-ին ստեղծվել Կաունասի համալսարանը: 1919—40-ին բնագիտության և տեխնիկայի բնագավառում աշխատանքները հիմնականում կատարվում էին բուհերում և Լիտվայի գիտական ընկերությունում: 1941-ին հիմնվել է Լիտվական ՍՍՀ ԳԱ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիստական զավթիչները տարել են լաբորատոր սարքավորումներն ու ապարատուրան, գրադարանային ֆոնդի մի մասը, պայթեցրել մի շարք գիտական հիմնարկություններ: Լ-ի ազատագրումից հետո վերականգնվել են հին բուհերն ու գիտահետազոտական հիմնարկները, ստեղծվել նորերը: 1964-ից բնական և տեխ. գիտությունների բնագավառում Լիտվական ՍՍՀ ԳԱ ինստ-ների աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ հավանականությունների տեսությունն ու մաթեմատիկական վիճակագրությունը, կիբեռնետիկայի մաթեմատիկական պրոբլեմներն ու տեխ. կիբեռնետիկան, ատոմների և մոլեկուլների տեսական սպեկտրոսկոպիաս, կիսահաղորդիչների ֆիզիկան: Մաթեմատիկայի բնագավառում ուսումնասիրությունները վերաբերում են հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության, թվերի անալիտիկ տեսության, կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության, մաթեմատիկական տրամաբանության և ծրագրավորման հարցերին: Տեսական ֆիզիկայի բնագավառում զարգացել են ատոմների և մոլեկուլների սպեկտրոսկոպիայի վերաբերյալ հետազոտությունները, մշակվել են ատոմների քվանտամեխանիկական հաշվարկման նոր մեթոդներ: Ուսումնասիրվում են բարակ թաղանթների և կիսահաղորդիչների միաբյուրեղների ֆոտոէլեկտրական և օպտիկական հատկությունները: Քիմիայի բնագավառում հետազոտությունների հիմնական ուղղությունը էլեկտրաքիմիան է, մասնավորապես մետաղների էլեկտրա-նստեցման տեսությունը: Տեխնիկական գիտությունների բնագավառի հետազոտությունները վերաբերում են հաստոցաշինության, չափիչ սարքերի, ձայնամեկուսիչ նյութերի, տեքստիլ արդյունաբերության, տեխ. կիբեռնետիկայի, կառավարման ավտոմատացման հարցերին: Կենսաբաններդ հետազոտում են Լ-ի բուսականությունը, որոնում և ստեղծում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերով հարուստ բույսեր, ուսումնասիրում բույսերի աճի պրոցեսում ֆիտոհորմոնների և ինհիբիդորների ֆունկցիաները: Գյուղատնտեսական գիտությունների բնագավառում հետազոտությունները կատարվում են հողագործության, անասնաբուծության, անասնաբուժության, հիդրոտեխնիկայի և մելիորացիայի, գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ուղղությամբ: Բժշկագիտության բնագավառում ուսումնասիրվում են սրտանոթային համակարգի հիվանդությունների, ռևմատիզմի պրոբլեմները, սրտի փականների պրոթեզավորման և օրգանների պատվաստման հարցերը: Հանրապետությունում կան (1972) 88 գիտական հիմնարկներ, որոնցում աշխատում է ավելի քան 10,1 հգ. գիտաշխատող, այդ թվում՝ Լիտվական ՍՍՀ ԳԱ 19 ակադեմիկոս, 24 թղթ. անդամ, ավելի քան 200 դ-ր և 3300 գիտ. թեկնածու: Լ-ի գիտական կենտրոնը Լիտվական ՍՍՀ ԳԱ է, որն իր կազմում ունի երեք բաժանմունք և 10 գիտահետազոտական ինստ.: ԳԱ երեք սերիայով հրատարակում է «Աշխատություններ» (1955-ից, լիտվերեն և ռուս.), Լիտվական սովետական հանրագիտարան: Հասարակական գիտությունները: Սկսած XIV դարից Լ-ում հասարակական միտքը զարգացել է Լեհաստանի և Բելոռուսիայի հասարակական մտքի հետ սերտորեն կապված: Պատմությունը գրանցվել է տարեգրություններում, կրոնալուսավորական գրքերում, իրավաբանական և աստվածաբանական գործերում: Առաջին տարեգրությունը ի հայտ է եկել XIV դ. վերջին: 1582-ին լիտվական տարեգրությունների հիման վրա ստեղծվել է «ժամանակագրություն», որի նյութերն օգտագործվել են «Լիտվայի պատմության» (մաս 1-2, 1656—69) համար: Քաղ., սոցիալական հարցերը լուսաբանվել են XVI դ. հումանիստ-հրապարակախոս Միկոլաս Լետուվիսի, Ա. Ռոտունդասի, Ա. Վոլանասի գործերում: Իշխող իրավական հայացքները դրսևորվել են 1529-ի, 1566-ի, 1588-ի լիտվական ստատուտներում: Վիլնյուսում իրավաբանական դպրոց է գոյություն ունեցել դեռևս 1566-ին, իսկ 1641-ից Վիլնյուսի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում դասավանդվել է իրավունք: 1579-ին Վիլնյուսում հիմնվել է բարձրագույն դպրոց-ակադեմիա: Պատմ. գիտության մեջ XIX դ. մեծ դեր խաղացին Վիլնյուսի համալսարանի պրոֆեսորները (Յո. Լելեվել, Ա. Գլեբովիչ, Ի. Օնացևիչ, Ի. Դանիլովիչ և ուրիշներ)1839-44-ին Տ. Նարբուտը հրատարակեց Լ-ի պատմությունը 9 հատորով: Լ-ի պատմությունը առաջին անգամ լիտվերեն հրատարակեց պատմաբան-լուսավորիչ Ս. Դաուկանտասը: Լիտվական պետության ստեղծման պատմության ուսումնասիրման մեջ հայտնի ներդրում կատարեցին ուկր. գիտնականները: Լիտվական մեծ իշխանության պատմությամբ զբաղվել է Ի. Լապպոն, Լ-ի քաղ. պատմությամբ (մինչև XVI դ.)՝ Ա. Պրեսնյակովը: Լիտվական բուրժ. պատմագրության մեջ XIX—XX դդ. տիրապետում էր ռոմանտիզմը:, ХГХ դ. վերջին տնտ. գիտության մեջ հանդես եկան Պ. Վիլեյշիսը, Վ. Կուդիրկան, Պ. Լեոնասը: Նույն դարի վերջին ռուս հնղափոխական-դեմոկրատների հետևորդներ Է. Սերակովսկին, Ա. Մացկյավիչյուսը զարգացնում էին ժող. հեղափոխության գաղափարը: 1903-ին, ռոմանտիկական պատմագրության հետադիմական միտումների դեմ դուրս եկավ Ա. Ցանուլայտիսը: Մարքսիզմի պրոպագանդումը սկսվեց XIX դ. 80-ական թթ.: Հեղափոխական գործիչներ Վ. Միցկյա-վիլյուս-Կապսուկասը, Զ. Անգարետեսը, Պ. Էյդուկյավիչյուսը և ուրիշներ պատմության հարցերը լուսաբանում էին մարքսիզմի տեսանկյունից: Մարքսիստական հայացքները Լ-ում ավելի լայնորեն ծավալվեցին սովետական իշխանության պայմաններում (1918—19): Բուրժ. դիկտատուրայի տարիներին Լ-ի փիլիսոփայության մեջ սկսեց իշխել նեոսխոլաստիկան (Պ. Բուչիս,Պ. Դովիդայտիս, Շ. Շալկաուկսիս և ուրիշներ), որի կողմնակիցները պաշտպանում էին իշխող դասի քաղաքականությունը: Լ-ում ֆաշիզմի պայմաններում ևս շարունակում էր զարգանալ հասարակական և փիլիսոփայական ստաշավոր միտքը: Ռասիզմի հետադիմական բնույթը մերկացնում էին Յու. Բալդժյուսը, Ի. Վաբալաս-Գուդայտիսը, Յու. Գալվիդիսը: Իդեալիզմի դեմ պայքարում էր «Դպրոց և կյանք» (1920—41) լիտվական ամսագիրը: 1923—41-ին «Մշակույթ» ամսագրում տպագրվում էին նույնիսկ դիալեկտիկական մատերիալիզմի վերաբերյալ հոդվածներ: Ընդհատակում գտնվող Լ-ի կոմկուսը մերկացնում էր բուրժ. գաղափարախոսությունը, պրոպագանդում մարքսիզմը: Մարքսիստական պատմության սկիզբը դրեց Լ-ի կոմկուսի ղեկավար Վ. Մրցկյավիչյուս-Կապսուկասը («Լիտվայի սոցիալ-դեմոկրատիայի համառոտ պատմություն», հ. 1—2, 1918—20): Լ-ում սովետական իշխանության վերականգնումից հետո հրատարակվեցին Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի, Վ. Ի. Լենինի գործերը: Պատմագիտության զարգացման կենտրոններ դարձան Լիտվական ՍՍՀ ԳԱ պատմության ինստ-ը (հիմնվել է 1940-ին), Լ-ի Կենտկոմին առընթեր կուսակցության պատմության ինստ-ը և Բուհերի պատմության ամբիոնները: Հրատարակվեցին «Լիտվայի ՍՍՀ պատմություն» (3 հատորով), «Լիտվայի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» աշխատությունները, Լ-ի պատմության ժողովածուներ, ֆեոդալիզմի, գյուղացիության ճորտացման, կապիտալիզմի զարգացման վերաբերյալ աշխատություններ: Լ-ի աշխատավորների պայքարը սովետական իշխանության հաստատման համար արտահայտված է Բ. Վայտկյավիչյուսի, Ռ. Շարմայտիսի և ուրիշների գործերում: Սոցիալիզմի պրոբլեմները լուսաբանված են Ա. Եֆրեմենկոյի, Կ. Սոտբլիսի, Պ. Օլյակասի և ուրիշների գործերում: Նշանակալի հաջողություններ ձեռք բերվեցին ազգագրության (Ի. Բուտկյավիչյուս, Ա. Վիշնյաուսկայետե, Պ. Դանլյուլենե և ուրիշներ), հնագիտության (Պ. Կուլիկաուսկաս, Ռ. Ռիմանտենե և ուրիշներ), պատմագրության (Յու. ժյուգժդա, Վ. Գերմանաս և ուրիշներ) ուսումնասիրման բնագավառում: Լիտվերենով պատմագիտական գործերը լույս են տեսնում «Լիտվայի կոմունիստական կուսակցության պատմության հարցեր»ում (1959-ից), Լիտվայի պատմության տարեգրքում (1971-ից): Տնտեսագիտության պրոբլեմներով զբաղվում են Լիտվ. ՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստ-ը, գյուղատնտեսության էկոնոմիկայի ինստ-ը, Վիլնյուսի համալսարանի և այլ բուհերի տնտեսագիտական ամբիոնները: Սոցիալիստական էկոնոմիկայի զարգացմանն են նվիրված կոլեկտիվ՝ «Քառորդ դար սոցիալիզմի ուղիով» (1965), «Լիտվան նոր դարաշրշանի կես դարում» (1967), Մ. Գրեգորաուսկասի «Սովետական Լիտվայի գյուղատնտեսությունը 1940—60» (1960), Կ. Մյաշկաուսկասի «Սովետական Լիտվայի ինդուստրացումը» (1960) աշխատությունները: Լիտվերեն հրատարակվում էն տնտեսագիտական ամսագրեր՝ «Լյաուդես ուկիս» («ժողովրդական տնտեսություն», 1958-ից), «ժյամես ուկիս» («Գյուղատնտեսություն», 1925-ից) և «էկոնոմիկա» (1960-ից): Իրավագիտությունը ուսումնասիրվում է Լիտվ. ՍՍՀ ԳԱ պատմության ինստ-ի իրավունքի սեկտորում, Դատաքննության ԳՀԻ-ում և Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ֆակ-ում: Գիտ. աշխատանք տարվում է իրավաբանական գիտության բոլոր ճյուղերում: Լիտվերեն լույս են տեսնում «Տեյսե» («Իրավունք», 1961-ից), «Սոցիալիսաինե տեյսե» («Սոցիալիստական իրավունք», 1968-ից) գիտ. հրատարակությունները:

XIII. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը

Լ-ում գրքերը հրատարակվում են գլխավորապես «Մինտիս» (քաղաքական գրականություն), «Մոկպաս» (գիտական), «Վագա» (գեղ.), «Շվիեսա» (մանկավարժական) հրատարակչություններում, 1974-ին լույս են տեսել 1862 անուն գիրք և բրոշյուր (այդ թվում 1348-ը՝ լիտվերեն): Հրատարակվում են (1975) 109 թերթ (այդ թվում 86-ը՝ լիտվերեն): Հանրապետական թերթերն են՝ «Տեսա» («Ճշմարտություն», 1917-ից), «Советская Литва» («Սովետսկայա Լիտվա», 1940—41 և 1944-ից),«Կոմյաունիմո տեսա» («Կոմերիտական ճշմարտություն», 1919-ից), 1949-ից՝ «Комсомольская правда», «Վալստեչյու լայկրաշտիս» («Գյուղացիական թերթ», 1940-ից), «Լիտրերատուրալ իր մյանաս» («Գրականություն և արվեստ», 1946-ից), «Տարիբինիս մոկիտոյաս» («Սովետական ուսուցիչ», 1953-ից), լեհերեն «Չերվոնի շտանդար» («Կարմիր դրոշ», 1953-ից) ևն: Լույս են տեսնում 158 հանդես և այլ պարբերական հրատարակություններ: Ռադիոհաղորդումները (1926-ից) վարում են 2 ծրագրով, հեռուստատեսային հաղորդումները (1957-ից)՝ մեկ ծրագրով: Հեռուստատեսային հաղորդումներ են ընդունվում Մոսկվայից, ՍՍՀՄ այլ քաղաքներից:

XIV. Գրականությունը

Լիտվական գրականության հնագույն հուշարձանները գրված են հին բելոռուսերենով, լատիներենով: Առաջին գեղ. գործերը (լիտվերեն) ստեղծվել են XVI դ. (Ա. Մաժվիդաս», «Կատեխիզիս», 1547)՝ Ռեֆորմացիայի շարժման և հումանիստական գաղափարների տարածման շրջանում: XVII—XVIII դդ. գրականության զարգացմանը խանգարել են քաղ., սոցիալական և մշակութային անբարենպաստ պայմանները: Լ-ի գրականությունը հաջողությամբ զարգացել է Արևելյան Պրասիայի՝ լիտվացիներով բնակեցված մասում: Այնտեղ է ստեղծագործել Լ-ի գեղ. գրականության հիմնադիր Դոնելայտիս Քրիստիոնասը: XIX դ. 1-ին կեսի գրականության աշխուժացումը կապված է դեմոկրատորեն տրամադրված գրողներ Դ. Պոշկայի (1757—1830), Ս. Ստանյավիչյուսի (1799—1848), Ս. Դաոլկանտասի (1793—1864), Ա. Ստրազդասի (1763—1833) և ուրիշների ստեղծագործության հետ: Բարձր գեղարվեստականությամբ աչքի է ընկել Ա. Բարանաուսկասր «Անիկշչյայի անտառը» (1860) պոեմը: Լ-ի գրականության զարգացման վրա բացասականորեն է անդրադարձել լիտվական մամուլի արգելումը (1864—1904) ցարական իշխանությունների կողմից: XI Х դ. 2-րդ կեսի XX դ. սկզբի գրականությունը կրել է ազգային և սոցիալական ազատագրության գաղափարների կնիքը: Ռոմանտիզմի ակնառու ներկայացուցիչն է բանաստեղծ Մայրոնիսը, որը մեծ ազդեցություն է գործել Լ-ի պոեզիայի հետագա զարգացման վրա: Քննադատական ռեալիզմի գծերը բնորոշ են Վ. Կուդիրկայի (1858—1899), Պ. Վայչայտիսի (1876—1901) և ուրիշների ստեղծագործությանը: Դրանք հատկապես ցայտուն են արտահայտված ժեմայտեի, Լագդինու Պելեդայի (Իվանա-ուսկայտե քույրերի կեղծանունը) և Յո. Թիսունասի (1879—1907) պատմվածքներում: XX դ. սկգբներին գրականության մեջ ակտիվացավ գաղափարական-գեղագիտական տարբեր ուղղությունների (քննադատական ռեալիզմ, իմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ) պայքարը, աչքի ընկան արձակագիրներ Վ. Կրեվեն (1882—1954), Վայժգանտասը (1869—1933), Ա. Վենուոլիսը (1882—1957), բանաստեղծներ Լ. Գիրան (1886—1946), Վ. Միկոլայտիս-Պուտինասը (1893—1967), Բ. Ստրուոգան (1896—1947), Կ. Բինկիսը (1893—1942) և ուրիշներ: Ձևավորվեց նաև պրոլետարական գրականությունը (Յու. Յանոնիս, 1896—1917): Բուրժ. տիրապետության տարիներին գրական ասպարեզ մտան երիտասարդ գրողներ (Պ. Ցվիրկա, Ա. Վենցլովա, Կ. Կորսակաս, ծն. 1909, և ուրիշներ), որոնք դատապարտում էին ֆաշիզմը և ցույց տալիս հասարակարգի սոցիալական հակասությունները: Սովետական կարգերի հաստատումից (1940) հետո լիտվական գրականության զարգացումն ընթանում է սոցիալիստական ռեալիզմի ուղիով: Մեծ ներդրում ունեն արձակագիրներ Ցվիրկան, Վենուոլիսը, Յու. Բալթուշիսը, Ե. Սիմոնայտիտեն (ծն. 1897), Յու. Պաուկշայալիսը (ծն. 1899), Յո. Ավիժյուսը (ծն. 1922) և ուրիշներ: Պոեզիան ներկայացված է Լ. Գիրայի, Ա. Ներիսի, Վ. Մոնտվիլայի, Ա. Վենցլովայի, Վ. Միկոլայտիս-Պուտինասի, Թ. Տիլվիտիսի, Է. Մեժելայտիսի և այլոց բանաստեղծություններով ու պոեմներով: Դրամատուրգիայում աչքի են ընկնում Յու. Գրուշասը, Կ. Սայան (ծն. 1932), Յու. Մարցինկյավիչյուսը (1930): Մեծ հաջողությունների են հասել գրականագիտությունն ու գրաքննադատությունը (Կ. Կորսակաս, Վ. Գալենիս, Վ. Կուբիլյուս): XIX դ. վերջին Լ-ի մամուլում տպագրված Ա. Կրիշչյուկայտիս-Այշբի հայ գրականության մասին հոդվածին հաջորդեցին լիտվերեն առաջին թարգմանությունները հայ պոեզիայից: Գրական կապերն ավելի սերտացան սովետական շրջանում: Լիտվական մոտիվներով բանաստեղծություններ գրեցին Ա. Գրաշին, Ս. Կապուտիկյանը, Գ. Էմինը: Լիտվերենի են թարգմանվել Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Պարոնյանի, Րաֆֆու, Հ. Թումանյանի, Ա. Շիրվանզադեի, Գ. Զոհրապի, Նար-Դոսի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Մ. Զորյանի, Ն. Զարյանի, Գ. Մահարու, Մ. Արմենի և ժամանակակից շատ բանաստեղծների ու արձակագիրների ստեղծագործություններ: Հայերենի են թարգմանվել լիտվացի շատ գրողների գործեր:

XV. Ճարտարապետությունը և կերպարվեստը

Լ-ում քարի ճարտ. զարգացել է XIII—XIV դդ.: Պահպանված հնագույն ճարտ. հուշարձանները (XIV-XV դդ.) քարե դղյակներ (Կաունաս, Մեդինինկայ) և պաշտպանական ամրոցային համալիրներ (Վիլնյուս, Տրակայ) ևն: XV դարից, քաղաքների աճին զուգընթաց, կառուցվել են բնակելի, հասարակական, պաշտամունքային և պաշտպանական շինություններ: Լ-ի XIV—XV դդ. ճարտ. բնորոշ էր գոթական ոճը. մեծ վարպետությամբ են կառուցված Աննայի և բեռնարդցիների կոստյոլները (Վիլնյուս), Պերկունասի տունը (XV—XVI դդ., Կաունաս), Օնոս եկեղեցին (XVI դ., Վիլնյուս): XVI—XVII դդ. մեծ թվով շենքեր կառուցվել են Վերածննդի ոճով: XVII—XVIII դդ. տարածվել է բարոկկո ոճը (Պողոսի և Պետրոսի, Տերեսի կոստյոլները Վիլնյուսում, Կաունասի մոտ՝ Պաժայսլիսում՝ վանքային անսամբլ): XVIII դ. վերջին, XIX դ. սկգբին զարգացել է կլասիցիզմը. Վիլնյուսում կառուցվել են՝ Ստանիսլովո կաթողիկե եկեղեցին (1777—1801, այժմ՝ պատկերասրահ) և ռատուշան (1786—99, այժմ՝ Գեղարվեստի թանգարան, երկուսն էլ՝ ճարտ. Լ. Ստուոկա-Գուցյավիչյուս): XIX դ. 2-րդ կեսին, XX դ. սկգբին Լ-ի ճարտ-ում գերիշխել է անցյալ ոճերի էկլեկտիկ նմանակումը: 1920-ական—1930-ական թթ. սկզբի բուրժ. Լ-ի ճարտ. բնորոշ էր ժող. արվեստի մոտիվների օգտագործմամբ ոճավորումը և նեոկլասիկան (Կաունասի բանկը, 1924—29, ճարտ. Մ. Սոնգայլա), 1930-ական թթ.՝ «մալեոնիգացված դասականությունը» և, մասամբ, ֆունկցիոնալիզմը (ճարտ. Վ. Դուբենեցկիս, Վ. Ժյամկալնիս-Լանդսբերգիս): Սովետական կարգերի հաստատումից և պատերազմի ավերածությունների վերացումից հետո Լ-ի ճարտ. զարգանում է կոմպլեքս ձևով: Գլխավոր հատակագծերով կառուցվել են նոր գյուղեր, քաղաքներ, բնակելի թաղամասեր (Վիլնյուսում՝ Ժիրմունայ, 1968-ից, ճարտ. Բ. Կասպերավիչենե, Բ. Կրումինիս, ինժեներ՝ Վ. Զուբրուս, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1968, Լազդինայ, 1967-ից, ճարտ. Վ. Չեկանաուսկաս, Վ. Բրեդիկիս և ուրիշներ, լենինյան մրցանակ, 1974), մեծ թվով հասարակական շենքեր, Վիլնյուսում՝ «Նյարինգա» հյուրանոցը (ճարտ. Ա. և Վ. Նասվիտիսներ, 1960), Գեղ. ցուցահանդեսների պալատ (1967, ճարտ. Վ. Չեկանտուսկաս), Սպորտի պալատ (1971, ճարտ. Յո. Կրյուկյալիս, Զ. Լյանձբերգիս, Է. Խլոմաուսկաս և ուրիշներ), օպերայի և բալետի թատրոն (1973, ճարտ. Է. Բուչյուտե) և Կաունասի մոտ՝ պոլիտեխնիկական ինստ-ի համալիրը (1964-ից, ճարտ. Վ. Դիչյուս) ևն: Կերպարվեստը: Լ-ի հին կերպարվեստը կիրառական բնույթ է ունեցել, նրբագեղորեն զարդարվել են կենցաղային իրերը, վուշե և բրդե գործվածքները, գոտիները, խեցեղենը, մետաղե առարկաները: Պատրաստվել են սաթե և մետաղե զարդեր: ժող. արվեստում ինքնատիպ և արտահայտիչ փայտի արձանագործությունը առաջատար տեղ է գրավել: Տաճարներում XV դարից ստեղծվել են գոթական ոճի փայտե արձաններ: XVI դ. գարգացել է դիմանկարչությունը («Տիրամայրը», XVI դ., Վիլնյուսի Աուշրոս դար պասի կապելլայում), բարձրաքանդակը (տապանաքարեր), Փայտագրությունը: XVII —XVIII դդ. տաճարները շքեղորեն հարդարվել են արձաններով, Փորագրազարդերով, որմնանկարներով: Կերպար վեստի զարգացմանը մեծապես նպաստել են Վիլնյուսի համալսարանի՝ 1793—1803-ին բացված գեղարվեստի ամբիոնները: XVIII —XIX դդ. Նկարիչներ Պ. Սմուգլյավիչյուսի, Յան Ռուստեմի, Կ. Ռուսյացկասի ստեղծագործություններում կլասիցիզմի գծերին զուգընթաց ի հայտ են եկել ռոմանտիկական և ռեալիստական մոտիվներ:

XVI. Թատրոնը

Լիտվ. թատրոնը սկզբնավորվել է ժող. խաղերից ու ծեսերից: XVI—XVIII դդ. թատրոններ կամ թատերախմբեր գործել են ֆեոդալների և մեծ իշխանի պալատներում, որոշ դպրոցներում: Ներկայացումները տրվել են լատիներեն, լեհերեն, ինտերմեդիաները՝ լիտվերեն: Առաջին հանրային թատրոնը բացվել է Վիլնյուսում, 1785-ին: XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբին լիտվերենով գործել են բազմաթիվ սիրողական թատերական խմբեր: Լիտվ. թատերախմբեր, ընկերություններ, ստուդիաներ են ստեղծվել Վիլնյուսում, Ռիգայում, Պետերբուրգում, Մոսկվայում և այլ քաղաքնում: Այդ խմբերի հիման վրա ստեղծվել է լիտվ. պրոֆեսիոնալ թատրոնը: 1919-ին սովետական կառավարությունը Վիլնյուսում կազմակերպել է լիտվ. թատրոն: 1920-ին Կաունասում, այնուհետև, այլ քաղաքներում բացվել են դրամայի և օպերայի թատրոններ: Գաղափարական և գեղագիտական առումով հակասական 1919—40-ի լիտվ. թատերարվեստում առանձնանում է ռեալիստական ավանդույթները զարգացնող ռեժիսորներ Կ. Գլինսկիսի, Յու. Վայչկուսի, Ա. Օլեկա-Ժիլինսկասի, Բ. Դաուգուվետիսի ստեղծագործությունը: Սովետական իշխանության վերականգնումից հետո (1940) սկսվել է սոց. ռեալիզմի մեթոդի հիման վրա զարգացող լիտվ. Թատերարվեստի առաջընթացի նոր փուլը: Հանրապետությունում գործում են (1976) 11 թատրոն, այդ թվում Վիլնյուսի Դրամայի և Օպերայի ու բալետի ակադեմիական, Կաունասի, Պանևեժիսի և այլ թատրոններ: Նշանավոր թատերական գործիչներից են՝ Բ. Դաուգուվետիսը, Յու. Սիպարիսը, Յու. Միլտինիսը, Ռ.Յուկնավիչյուսը, Կ.Կիմանտայտեն, Մ.Միրոնայտեն, Դ.Բանյոնիսը, Գ. Վանցյավիչյուսը, դրամատուրգներից` Յու.Գրուշասը, Ա. Գրիցիուսը, Յու. Մարցինկյավիչյուսը, Կ. Սաին, Վ. Միլյունասը ե ուրիշներ: Բալետը: XVI դարից լիտվ. մագնատները պահել են բալետային խմբեր: Լիտվ. ազգային բալետի զարգացումն սկսվել է XX դ. սկզբին: 1921-ին Կաունաասմ բացվել է բալետի ստուդիա, 1925-ին Պետական թատրոնում բեմադրվել բալետային առաջին ներկայացումը՝ Լ. Դելիբի «Կոաելիա»ն: Լիտվ. բալետի զարգացմանը նպաստել է ռուս. խորեոգրաֆիան: Սովետական իշխանության տարիներին ստեղծվել են Յու. Պակալնիսի «Հարսնացուն», Յու. Յուզելյունասի «Ծովի ափին», Յու. Ինդրայի «Աուդրոնե», Է. Բալսիսի «Լորտուների թագուհի էգլեն», Ա. Ռեկաշյուսի «Մարող խաչ» և այլ ազգային բալետներ: Բալետմայստերներից են՝ Բ. Կելբաուսկասը, Վ. Գրիվիցկասը, բալետի արտիստներից՝ Մ. Յուոզապայտիտեն, Գ. Սաբալյաուսկայտեն, Գ. Քանիսը, Ա. Ռուզգայտեն, Տ. Սվենտիցկայաեն, Գ. Կունավիչյուսը, Լ. Աշկելովիչյուտեն և ուրիշներ: Բալետային ներկայացումներ բեմադրվում են Վիլնյուսի Օպերայի և բալետի ակադեմիական և Կաունասի երաժշտական թատրոններում:

XVII. Կինոն

Առաջին նկարահանումներն արվել են XX դ. սկզբին: 3 Օ-ական թթ. ստեղծվել են առաջին գեղ. ֆիլմերը, 1935-ից պարբերաբար թողարկվել են կինովավերագիր: Լիտվ. կինեմատոգրաֆիան զարգացել է սովետական իշխանության օրոք: 1940-ին կազմակերպվել է փաստավավերագրական ֆիլմերի ստուդիա (1946-ից՝ Լիտվ. կինոստուդիա), որը թողարկում է կինոակնարկներ, գիտամասսայական և գեղ. ֆիլմեր: Լիտվ. կինոստուդիայում ստեղծվել են ավելի քան 30 լիամետրաժ կինոնկարներ, այդ թվում՝ «Ադոմասն ուզում է մարդ լինել», «Մեկ օրվա խրոնիկա», «Ոչ ոք չէր ուզում մեռնել» (1959, 1963, 1965, ռեժ. Վ. ժալակյավիչյուս), «Երկնագույն հորիզոն» (1959, ռեժ. Վ. Միկալաուսկաս), «Սանդուղք դեպի երկինք» (1966, ռեժ. Ռ. վաբալաս), «Աղջիկն ու արձագանքը», «Գեղեցկուհի», «Սատանայի հարսնացուն» (1964, 1969, 1976, ոեժ. Ա. ժեբրյունաս), «Մասնատված երկինք» (1975, ռեժ. Մ. Գեցրիս) ևն: Նշանավոր կինոդերասաններից են՝ Ռ. Ադոմայտիսը, Բ. Բաբկաուսկասը, Դ. Բանյոնիսը, Յու. Բուդրայտիսը, Լ. Նորեյկան, Ա. Շոտնան, Ա. Մասյուլիսը և ուրիշներ:

Գրկ. Пашуто В. Т., Образование Литовского государства, М., 1959 Борьба за Советскую Прибалтику в Великой Отечественной войне 1941—45, т. 1-3, Рига, 1966-1969 Литва за полвека новоВ эпохи, Вильнюс, 1967 Атамунас С, Компартия Литвы в борьбе за Советскую власть (1935-1940 гг.), М., 1961 Манюшис И. А., Экономика и культура Советской Литвы, Вильнюс, 1973 Литва, М., 1967 (Серия «Советский Союз»)Мат у лис Ю.Ю., Советская Литва и ее наука, в кн. Наука Союза ССР, М., 1972 Очерк истории литовской советской литературы, М., 1955 Червонная С, Богданас К,, Искусство Литвы, Л.1972? Гаудримас Ю., Из истории литовской музыки, т. 1—2, М.Л., 1964-72 История советского дра матического театра, т. 1, 4—6, 1966—71 Мальцеве М., Киноискусство Советской Литвы, М,, 1971 Адамонене О., Милюс В., Таутавичюс А., Библиография истории Литовской ССР 1940—1965, Вильнюс, 1969.