Jump to content

ՀՍՀ/ԼԻ ԽՈՒՆ-ՉԺԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԻ ԽՈՒՆ-ՉԺԱՆ (1823—1901), չինական պետական գործիչ, դիվանագետ: Մասնակցել է Տայպինյան (1850—64) և Նյան-ցզյունյան (1853—68) ապստամբությունների ճնշմանը: Վարել է այսպես կոչված «բարբարոսների օգտագործումը բարբարոսներին սանձելու համար» քաղաքականություն, այսինքն՝ փորձել է իմպերիալիստական մեկ տերությանը զիջումների և համաձայնությունների գնով հակազդել այլ տերությունների ագրեսիային: Ճապոնիայի հետ ստորագրել է Չինաստանի համար ծանր Սիմոնոսեկիի պայմանագիրը (1895): 1896-ին Ռուսաստանի հետ կնքել է Ճապոնիայի դեմ պաշտպանական ռազմ, դաշինք և Չին-Արևելյան երկաթգծի կառուցման կոնցեսիան Ռուսաստանին հանձնելու գաղտնի պայմանագիր: