ՀՍՀ/ԼԻ ՍՅՈՒ-ՉԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԻ ՍՅՈՒ-ՉԵՆ (1823—1864), Չինաստանում Տայպինյան ապստամբության (1850—64) ղեկավարներից: Սերել է աղքատ գյուղացու ընտանիքից: Տայպիններին միացել է 1851-ին, ռազմ. արտասովոր տաղանդի շնորհիվ կարճ ժամանակում դարձել խոշոր զորապետ: Կարևոր հաղթանակներ է տարել կառավարական զորքերի նկատմամբ: Երկու անգամ (1860, 1862) հարձակվել է Շանհայի վրա, սակայն անգլո-ֆրանս. զորքերի դիմադրության պատճառով չի կարողացել գրավել: 1863—64-ին ղեկավարել է Նանկինի պաշտպանությունը, որի անկումից հետո գերի է ընկել և մահապատժի ենթարկվել: Մահից աոաշ գրել է «Ցուցմունքներ»ը, որը տայպինների գյուղացիական պատերազմի պատմության կարևոր աղբյուր է:
