ՀՍՀ/ԼՃԱՓ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՃԱՓ (մինչև 1945-ը՝ Աղզիբիր), գյուղ Հայկական ՍՍՀ Կամոյի շրջանում, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս-արևմուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ: Լ-ում գործում է Կամոյի տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաճյուղը: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան:
