ՀՍՀ/ԼՅՈՍԱՅԻՆ ՍԱՐԱՎԱՆԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՅՈՍԱՅԻՆ ՍԱՐԱՎԱՆԴ, Լյոսային գավառ, բնական մարզ Չինաստանում, Հուանհե գետի միջին հոսանքի ավազանում: Տարածությունը մոտ 430 հզ. կմ² է, գերակշռող բարձրությունը՝ 1200—1500 մ, առավելագույնը՝ 2500 մ: Մակերևույթը խիստ կտրտված է: Կլիման բարեխառն է, չոր ցուրտ ձմեռով և շոգ ամառով: Հունվարի միջին ջերմաստիճանը հս-ում —8°C-է, հվ-ում՝ —4°C, հուլիսինը հս-ում 22°C-է, հվ-ում՝ 24°C: Տարեկան տեղումները 250—500 մմ են: Մշակում են բամբակ, ցորեն, կորեկ: Կան քարածխի, երկաթի, նավթի, այրվող թերթաքարերի, գիպսի, աղի հանքավայրեր: Քաղաքներն են՝ Սիանը, Տայլուանը, Լանչ-ժոուն:
