Jump to content

ՀՍՀ/ԼՅՈՒԴԵՆԴՈՐՖ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՅՈՒԴԵՆԴՈՐՖ (Ludendorff) Էրիխ (1865 —1937), գերմանական ռազմական և քաղաքական գործիչ, հետևակի գեներալ (1916): 1894-ից ծառայել է Գլխավոր շտաբում: 1908—12-ին եղել է Գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի պետ, առաջին համաշխարհային պատերազմի սկզբում՝ 2-րդ բանակի օբերկվարտիրմայստեր, 8-րդ բանակի շտաբի պետ, իսկ 1914-ի նոյեմբերից՝ Արևելյան ռազմաճակատի շտաբի պետ, 1916-ի օգոստոսից՝ գլխավոր հրամանատարության շտաբի 1-ին գեն.կվարտիրմայստեր: Լինելով գեն. Պ. Հինդենբուրգի անմիջական օգնականը՝ Լ. փաստորեն ղեկավարել է Գերմանիայի ողջ զինված ուժերը, երկրում հաստատել ռազմ, վարչակարգ: Ակտիվորեն մասնակցել է 1920-ի Կապպի խռովությանը: Մտերմանալով նացիոնալ-սոցիալիստների հետ՝ 1923-ի նոյեմբերին Ա. Հիտլերի հետ գլխավորել է մյունխենյան խռովությունը: Հուշագրությունների և մի շարք ռազմատեսական աշխատությունների հեղինակ է: