Jump to content

ՀՍՀ/ԼՆԴԱԲՈՐԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՆԴԱԲՈՐԲ, գինգիվիտ (լատ. gingiva), լնդերի հիվանդություն, որն ունի բորբոքային, տարաճական և այլ բնույթ: Պատճառներն են՝ լնդերի հյուսվածքների վրա արտաքին գրգռիչների (կապար, մանգան, բիսմութ) անմիջական ազդեցությունը, օրգանիզմի ռեակտիվականության ընդհանուր կամ տեղական խանգարումները: Արտահայտվում է լնդերի ցավոտությամբ և արյունահոսությամբ: Վնասակար գործոնների երկարատև ազդեցությունից առաջանում են լնդերի դեստրուկտիվ (քայքայիչ) փոփոխություններ, խոցոտում, էրոզիա: Մեռուկացման հատվածների ի հայտ գալը ուղեկցվում է օրգանիզմի թունավորման երևույթներով, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, առաջանում է գլխացավ, անքնություն, բերանի տհաճ հոտ: