Jump to content

ՀՍՀ/ԼՆԴԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՆԴԵՐ (gingivae), ծնոտների ատամնաբնային ելուստները ծածկող լորձաթաղանթ: Զուրկ են ենթալորձային հյուսվածքից, ուստի սերտ միացած են ատամնա-բնային ելուստների վերնոսկրին և անշարժ են: Ազատ եզրով հպվում են ատամների վգիկների մակերեսներին: Հարուստ են արյան անոթներով և աղքատ՝ նյարդերով: