ՀՍՀ/ԼՈԲԱՆՈՎ-ՌՈՍՏՈՎՍԿԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈԲԱՆՈՎ-ՌՈՍՏՈՎՍԿԻ Ալեքսեյ Բորիսովիչ (1824—1896), իշխան, ռուս դիվանագետ, Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր (1895—1896): Եղել է դեսպան Թուրքիայում, Անգլիայում, Ավստրո-Հունգարիայում, Գերմանիայում: Մոտ հարաբերություններ է հաստատել Բ. Դռան հետ և ի հակադրություն U. Գորչակովի, վարել է Թուրքիային սիրաշահելու քաղաքականություն, որն արձակել է Սուլթան Աբդուլ Համիդ II-ի ձեռքերը արևմտահայերի 1895—96-ի ջարդերի ժամանակ: Մասնակցել է ռուս-չինական դաշինքի և Չին-Արլ. երկաթուղու կառուցման պայմանագրի կազմմանն ու Ճապոնիայի հետ համաձայնագրի ստորագրմանը (1896): Հավաքել և հրատարակել է XVIII —XIX դդ. արխիվային նյութեր, ինչպես նաև զբաղվել է ռուս. ազնվական ընտանիքների (այդ թվում հայազգի Դելյանովների) տոհմագրությամբ:
