Jump to content

ՀՍՀ/ԼՈԲԵԼԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈԲԵԼԻՆ, շնչառական կենտրոնը խթանող դեղանյութ, ալկալոիդ, պարունակվում է լոբելիա ցեղի միամյա խոտաբույսերում: Ստացվում է նաև սինթետիկ եղանակով: Բժշկության մեջ օգտագործվում են լոբելինի հիդրոքլորիդի լուծույթի ներերակային կամ միջմկանային ներարկումները: Նշանակվում է նորածինների ասֆիքսիայի, նարկոտիկներով, ածխածնի օքսիդով թունավորումների և թոքաբորբերի դեպքում: