Jump to content

ՀՍՀ/ԼՈԴՈՉՆԻԿՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈԴՈՉՆԻԿՈՎ (Ղայըղչյան, Գայըգչյան, Նավավարյան) Վարդան (Վլադիմիր) Մկրտչի (Նիկիտովիչ) fI 4(26).5.1887, Գեորգիևսկ (այժմ՝ Ստավրոպոլի երկրամասում)—11. 1.1943, Կիսլովոդսկ, հայ սովետական երկրաբան և պետրոգրաֆ: Ավարտել է Պետրոգրադի լեռնային ինստ-ը (1916): 1918-ից մինչև իր կյանքի վերջը աշխատել է Երկրաբանական կոմիտեում: 1922—30-ին եղել է Լենինգրադի լեռնային ինստ-ի պրոֆեսոր: Կատարել է մի շարք երկրաբանական հետազոտություններ Ալթայում, Արևելյան Սայանում, Կովկասում: Լ. հեղինակ է պետրոգրաֆիայի, պետրոլոգիայի, միներալոգիայի, բյուրեղաօպտիկայի տարբեր բնագավառներն ընդգրկող մի շարք խոշոր գիտական աշխատությունների: Նրա աշխատությունները թարգմանված են ինչպես ՍՍՀՄ տարբեր ժողովուրդների, այնպես էլ օտար լեզուներով: Լ. ուներ բազմակողմանի խոր գիտելիքներ ֆիզիկայի, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառներում: Առաջ է քաշել Երկրի ներքին կառուցվածքի և ապարառաջացման վերաբերյալ հիպոթեզներ: 1964-ին Լ-ի աճյունը Կիսլովոդսկից փոխադրվել է Երևան

Երկ. Серпентины и серпентиниты Ильчир-скйе и другие и петрологические вопросы с ним связанные, Л.—М., 1936 Основы кристаллооптики, 3 изд., М.Л., 1946 Основы макроскопических методов исследования кристаллического вещесвта, 2 изд., Л., 1932 Главнейшие породообразующие минералы, 5 изд., М., 1974,

Գրկ. Заварицкий А. Н., К о р-жинский Д.С.иГригорьев Д. П., В.Н. Лодочников. (Некролог), «Записки Всероссийского минералогического об-ва. Вторая серия», 1944, ч. 73, в. 2-3 (ունի մատենագիտ. ցանկ):