ՀՍՀ/ԼՈԶԱՆ
ԼՈԶԱՆ (Lausanne), քաղաք Շվեյցարիայում, Ժնևի լճի ափին: Վո (Վաադտ) կանտոնի վարչական կենտրոնն է, երկաթուղային հանգույց, նավահանգիստ: 140 հզ. բն. (1970): Կա մեքենաշինական, պոլիգրաֆ և ծխախոտի արդյունաբերություն: Ունի համալսարան, տեխ. բարձրագույն դպրոց: Լ. քաղցկեղային հիվանդությունների հետազոտման եվրոպական կենտրոն է, միջազգային օլիմպիական նստավայր, զբոսաշրջիկության կենտրոն: Հնում այստեղ գոյություն է ունեցել բնակավայր, որը հռոմ. դարաշրջանում կոչվել է Լաուզոնիում: Լ-ում բազմիցս գումարվել են միջազգային կոնգրեսներ և կոնֆերանսներ Առաջին ինտերնացիոնալի II կոնգրեսը (1867), Լոգանի կոնֆերանսը (1922—23) ևն: ճարտ. հուշարձաններից են Նոտր-Դամ տաճարը, Մեն-Ֆրանսուա գոթական եկեղեցին, եպիսկոպոսների պալատը, ռատուշան: Ժամանակակից կառույցներից են՝ «Կոդակ» ֆիրմայի վարչական շենքն ու պահեստը (J 96 J—63), առևտրի կենտրոնը (1960—64), Առողջապահության համաշխարհային կազմակերպության շենքը (1966):
