ՀՍՀ/ԼՈԶԻՆՍԿԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼՈԶԻՆՍԿԻ Վլադիսլավ 29.5.1843, գ. Օպարի (Լվովի մարզ)20.5.1913, Լվով, լեհ պատմաբան, արվեստագետ, գրող: Սովորել է Լվովի համալսարանում: Զբաղվել է միջնադարյան Լեհաստանի և Արևմտյան Ուկրաինայի ազգագրության, արվեստի, ինչպես նաև Լվովի հայկ. գաղութի հայ գեղարվեստական արհեստագործության հարցերով: Հայերին է նվիրված «Լվովյան ոսկերչական արվեստը հին ժամանակներում. 1384—1640» (1889), «Լվովի ավագանին և քաղաքացիները XVI—XVII դդ» (1902) աշխատությունների առանձին գլուխներ և «Լվովյան ոսկերչական արվեստի հայկական եզրափակումը» (1901) երկը: 1890-ից եղել է Կրակովի ԳԱ անդամ, 1900-ից՝ Լվովի համալսարանի պատվավոր դոկտոր:
Գրկ. Дашкевич Я. Р., Армянские колонии на Украине в источниках и литературе XV—XIX веков, Е., 1962.
Յա. Դաշկևիչ
