Jump to content

ՀՍՀ/ԼՈԹԱՐԻՆԳԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈԹԱՐԻՆԳԻԱ (Lorraine), պատմական մարզ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում: Տարածությունը 23 հզ. կմ է, բն.՝ 2,3 մլն (1972): Ընդգրկում է Մոգել, Մյորտ և Մոզել, Մյոզ, վոգեզներ դեպարտամենտները: Լ-ի տերիտորիայում են Լոթարինգիայի երկաթի հանքավայրերը (խոշորագույնը Արևմտյան Եվրոպայում): Տարեկան արդյունահանում է 50—55 մլն տ երկաթի հանքաքար, որի 1 2-ը արտահանվում է Բելգիա, Լյուքսեմբուրգ, ԳՖՀ: Հիմնական կենտրոններն են Բրիե, Տիոնվիլ, Լոնգվի քաղաքները: Զարգացած են մեքենաշինությունը, մետաղամշակությունը, քիմ., փայտամշակման, տեքստիլ արդյունաբերությունը: Գյուղատնտեսությունը չունի ընդգծված մասնագիտացում: Մշակում են հացահատիկ, շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ: Կա մսակաթնատու անասնապահություն: Լ. ունի տրանսպորտատրանգիտային նշանակություն: Մառն—Հռենոս ջրանցքով կապված է Փարիզի, Էլզասի, իսկ ջրանցքավորած Մոգել գետով՝ Հռենոսի արդ. շրջանների հետ: Պատմական տեղեկանք: Միջին դարերում Լ. անունը կրել են տարբեր պետ. և տերիտորիալ կազմավորումներ: 855—900-ին Հռենոսի ստորին և միջին ավազանում գոյություն է ունեցել Լ. թագավորությունը: Առաջացել է Ֆրանկական պետության անկման ժամանակ՝ Լոթար I կայսեր տիրույթները բաժանելու հետևանքով: Անվանումը ստացել է Լ-ի առաջին թագավոր Լոթար II-ի անունից (կառավարել է 855—869-ին): 925-ին որպես Լ-ի դքսություն մտել է Գերմանական թագավորության կազմի մեջ: 959-ին բաժանվել է 2 դքսության՝ Ներքին Լ. և վերին Լ.: Ներքին Լ. դքսությունը XI—XII ղդ. բաժանվել է կոմսությունների, որոնք հետագայում մտել են Բելգիայի և Նիդերլանդների կազմի մեջ: Վերին Լ. դքսությունը (հատկապես նրա տերիտորիան է համապատասխանում Լ. պատմական մարգին) XII դ. զուգահեռաբար կոչվել է Լ-ի դքսություն: Լ-ին տիրելու համար պայքարել են գերմ. և ֆրանս..կառավարողները: Արդեն XIII դ. սերտացել են Լ-ի կապերը Ֆրանսիայի հետ: Ֆրանս, ազդեցությունն առավել ուժեղացել է XV դ. վերջից: XVII դ. 2-րդ կեսից սկսվել է լոթարինգյան հողերի միավորումը Ֆրանսիայի հետ: 1697-ին Լ-ի դքսությունը վերականգնվել է և կազմել Հռոմեական սրբազան կայսրության մասը: 1766-ին Լ. հատուկ պրովինցիայի իրավունքով մտել է Ֆրանսիայի կազմի մեջ: XIX դ. Լ. Ֆրանսիայի տնտեսապես առավել զարգացած մարզերից էր: 1871-ի Ֆրանկֆուրտյան հաշտությամբ Արևելյան Լ. և նրա հարևան էլզասը Ֆրանսիայից անցել են Գերմանիային՝ կազմելով Էլզաս-Լոթարինգիա կայսերական տիրույթը: 1919-ի Վերսալյան հաշտության պայմանագրով նորից միացել է Ֆրանսիային: 1940-ին Լ. և էլզասը անեքսիայի է ենթարկել ֆաշիստական Գերմանիան, որի ջախջախումից հետո դրանք դարձյալ վերադարձվել են Ֆրանսիային: